Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում և հրաժարվել ուժի կիրառումից՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ֆոնին հակամարտությունները լուծելու համար:
«Մենք տագնապալի լուրեր ենք ստանում Կովկասից: Ես աղոթում եմ այս տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտության կողմերին՝ հստակ քայլեր ձեռնարկել եղբայրության և բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ՝ առանց ուժի կիրառման», – ասել է Պոնտիֆիկոսը՝ Սբ. Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ դիմելով հավատացյալներին։