Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վրաստանը ուշադիր հետևում է Արցախի իրավիճակին․ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձե

Վրաստանը ուշադիր հետևում է Արցախի իրավիճակին և հույս ունի, որ ընթացող իրավիճակը կկարգավորվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:

«Ինչպես գիտեք, մեր տարածաշրջանը լի է մարտահրավերներով: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա, իհարկե, Վրաստանի խնդիրն է և ցանկությունը` որպես Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ, առավելագույնս պահպանել կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը: Ուստի, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացներին և հույս ունենք, որ ընթացող իրավիճակը կկարգավորվի, և տարածաշրջանում կվերականգնվի հանգիստ և անվտանգ իրադրությունը»,- ասել է Տալակվաձեն լրագրողներին:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը խաղաղության, կայունության կողմնակից է և միջազգային հանրության հետ միասին հակառակորդ կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը:

«Մեր տարածաշրջանի անվտանգության համար և մեր երկրի անվտանգության համար շատ վտանգավոր է հակամարտությունը տարածաշրջանում, Արցախում իրադարձությունները առաջացնում են անհանգստություն մեր և միջազգային հանրության շրջանում: Մենք հակառակորդ կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակը, ավելի շատ ժամանակ և էներգիա հատկացնել խաղաղ երկխոսությանը: Ակնհայտորեն մեր համապատասխան ծառայությունները կհետևեն գործընթացներին ամբողջությամբ, կվերլուծեն իրադարձությունները, և եթե խաղաղության և անվտանգության համար մեր աջակցության կարիքը լինի, մենք ակնհայտորեն պատրաստ կլինենք դրան»,- ասել է Սեսիաշվիլին լրագրողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում