Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրին:
«Մեր նախարարը [Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն] բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:», – հաղորդել է աղբյուրը:
Գործակալությունը դեռև հաստատում չի ստացել Ռուսաստանի արտգործնախարարությունից: