Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Մենք պատրաստ ենք նոր տարածքներ ազատագրել, որը վերջնականապես Ադրբեջանին կտանի կապիտուլյացիայի․ ազատամարտիկ

«Մենք միշտ էլ սպասել ենք այս օրվան։ Ադրբեջանը հարցի քաղաքական լուծում չի տեսնում, քաղաքական լուծումն իրենց ձեռք չի տալիս, դրա համար էլ իրենք դիմում են ռազմական գործողության։ Փառք Աստծո, հենց առաջին պահից մեր բանակը բոլոր ուղղություններով կանխել է հարձակման բոլոր փորձերը։ Հակառակորդը չի կարողացել դիրքային որևէ առավելության հասնել։ Դա խոսում է, որ մեր բանակը պատրաստ է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող ներկա վիճակին, հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։

Ազատամարտիկի խոսքերով՝ վերջին շրջանի զարգացումները բերում էին այս լարմանը։ Ադրբեջանը չէր մարսել Տավուշյան մարտերում կրած պարտությունը, դրան զուգահեռ էլ տեսնում էր, որ մենք շարունակում ենք զինվել, նոր զինատեսակներ ձեռք բերել, արդիական զինատեսակներով ենք համալրում մեր զինանոցը, ընդ որում՝ ոչ միայն պաշտպանողական զինատեսակներով, այլև հարձակողական։ Մեր բանակի զինման, հզորացման գործընթաց էր գնում, և իրենք, հասկանալով, որ ամեն օրն ու ամեն ժամն ի վնաս իրենց է աշխատում, անցան գործողությունների։ «Բայց իրենց մոտ չի ստացվել ու չի ստացվելու։ Մենք հաղթող սերունդ ենք ու միշտ հաղթել ենք։ Մեր առաջնային զենքը հենց դա է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանն ասաց, որ հարձակման պահին առաջին հաջողություններից հետո հարկավոր է, որպեսզի բոլորը մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, ամբիցիաները, համախմբվեն, որպեսզի հնարավոր լինի հաղթանակը տանել մինչև վերջ։

Հարցին՝ վաղ առավոտյան հակառակորդի կողմից սկսված ռազմական գործողությունները լայնածավալ ռազմական գործողությունների վերաճելու վտանգ ունե՞ն, Պետրոսյանը պատասխանեց․ «Այո, բոլոր սցենարները մենք պետք է դիտարկենք։ Մենք պետք է էսկալացիայի պատրաստ լինեն։ Իրենք այսօր պատրաստվել են այս վիճակին, բայց մենք էլ ենք պատրաստ։ Ասածիս վկայությունն արդեն ասացի, որ առաջին պահից մեր բանակի կողմից հասցված հակահարվածն է եղել։ Սակայն հաշվի առնելով, որ Ադրբեջանը ունի նաև Թուրքայի աջակցությունը, ապա մենք պետք է պատրաստ լինենք՝ բոլոր ուղղություններով նրանց դիմավորելու և հակահարված տալու։ Մենք պատրաստ ենք առաջիկայում նոր տարածքներ ազատագրելու, որը վերջնականապես Ադրբեջանին կտանի կապիտուլյացիայի։ Մենք նոր տարածքների ազատագրմամբ վերջակետ կդնենք Ադրբեջանի այն նկրտումներին, թե իրենք կարող են ուժով հարցեր լուծել»։ Ռազմիկ Պետրոսյանը նաև հավելեց՝ այն, որ Ադրբեջանը սկսել է հրետակոծել խաղաղ բնակչությանը, թիրախավորել կանանց ու երեխաներին, խոսում է իրենց թուլության մասին։ «Չի բացառվում, որ իրենք ունեն նաև գերտերությունների աջակցություն այդ հարցում։ Մտածում են, որ կարող են այդպես մեզ պարտադրել, որ մենք էլ այդ գերտերություններին խնդրենք, աղաչենք օգնել մեզ, բայց մենք մեր հույսը նրանց վրա չենք դրել։

Իրավիճակի սրման դեպքում մենք անցնելու ենք ռազմական գործողությունների և լուծենք մեր խնդիրը»,-ասաց Պետրոսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ միջազգային կառույցները հնարավորինս արագ պետք է արձագանքեն իրավիճակին, քանի որ տարածաշրջանում իրենք ունեն պարտավորություններ և պետք է հնարավորինս արագ ստանձնեն դրանք։

Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ մարտական ճանապարհ անցած բոլոր ազատամարտիկները, տղաները բոլորը համախմբված սպասում են ՊՆ-ի հանձնարարականին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում