Լիտվայի և Լատվիայի արտգործնախարարներ Լինաս Լինկյավիչյուսը և Էդգարս Ռինկևվիչսը իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի շփման գծի երկայնքով կատարվող իրադարձությունների կապակցությամբ:
«Համակ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տագնապալի իրադարձություններին: Միակ հնարավոր տարբերակը հակամարտության խաղաղ լուծումն է»,-գրել է Լինկյավիչյուսը թվիթերյան իր էջում:
«Շատ մտահոգիչ են Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով կատարվող իրադարձությունները. ես Հայաստանին և Ադրբեջանին ապաէսկալացիայի և տիրող իրավիճակը քաղաքական երկխոսության ճանապարհով կարգավորելու կոչ եմ անում»,-գրել է Ռինկևվիչսը Twitter-ում: