Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դրա համար անհրաժեշտ է ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Մենք կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Դրա համար գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մեխանիզմ`ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ», – ասել է Զայնետդինովը:
Նա շեշտել է, որ հանրապետությունում պետք է վերականգնվի հրադադարի ռեժիմը։