Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Ինչպես տեղեկացնում է Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է: Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է»,- գրել է Սանոսյանը:
Մարզպետը խնդրում է և հորդորում քաղաքացիներին խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրատվությանը: