Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քաղաքական կիսագնդերի ֆունկցիոնալ իներտությունը

Եթե ենթադրենք, որ ճիշտ են այն բոլոր կանխատեսումները, թե Կոնգրես-իշխանություն երկխոսության գործընթացը երկրի համար վտանգավոր հուն է մտցրել քաղաքական կյանքն ու սպառնում է այն հասցնել ամենևին էլ ոչ ցանկալի հեռանկարի, ապա այդ դեպքում Հայաստանում ներկայումս պետք է որ քաղաքական բում լիներ և ազգի փրկության ծրագրերը պետք է ողողեին քաղաքական միջավայրը:

Չէ՞ որ եթե տեսնում ես, որ երկու քաղաքական ուժ երկիրը տանում են կործանման, պետք է կրկնապատկես, եռապատկես ջանքերդ, պետք է ավելացնես գործունեությանդ ծավալները, դինամիկան, որպեսզի կանխես երկխոսության կործանարար ընթացքը:

Սակայն, զարմանալի է, բայց երկխոսության քաղաքական ընդդիմախոսների մոտ ամենևին էլ չի նկատվում այդ փութաջանությունը: Նրանք հաճույքով, և կարծես արդեն նույնիսկ ցուցադրական անտարբերությամբ՝ թե արդեն հոգնել ենք զգուշացնելով աղետի մասին, շարունակում են քննադատել երկխոսությունը, սակայն նրանք քաղաքական կեցվածքի, դինամիկայի, գործունեության մեջ կարծես թե որևէ էական փոփոխություն նկատելի չէ: Բայց մի՞թե քաղաքական ուժերի ֆունկցիան ընդամենը մյուս քաղաքական ուժերի աղետալի գործունեության մասին ահազանգելն է: Իսկ ո՞վ պետք է առաջարկի այլընտրանքային ուղիներ, ո՞վ պետք է այլընտրանքային պայմանավորվածությունների առաջարկ ներկայացնի հասարակությանը, ո՞վ պետք է փորձի համոզել մարդկանց սկսել զուգահեռ գործընթաց, որպեսզի դրանով հակակշռվի այսպես ասած աղետալի գործընթացը:

Այդ տեսանկյունից, մեր քաղաքական դաշտի մնացյալ, այսպես ասած չերկխոսող մասի իներտությունը թե ակնհայտ նկատելի է, թե նաև զարմանալի ու տարօրինակ: Կամ երկխոսության ընդդիմախոսությունը, այն բավական մռայլ գույներով և հեռանկարներով ներկայացնելն ունի բոլորովին այլ նպատակներ և կապ չունի ազգը դրանից փրկելու մղումի հետ, կամ պարզապես Հայաստանի քաղաքական դաշտի սնանկության վառ օրինակի ենք ականատես լինում: Ու դա նույնպես խնդիր է, ինչպես, ասենք, խնդիր կարող է լինել երկխոսության գործընթացն իր հնարավոր ռիսկերով և վտանգներով հանդերձ:

Ընդ որում, այստեղ իրավիճակի նրբությունն այն է, որ իսկապես լուրջ և այլընտրանքային ընդդիմախոսությունը կարող էր լուրջ «վերահսկիչ» գործոն լինել Կոնգրես-իշխանություն երկխոսության համար: Եթե դրանից դուրս գտնվող որևէ քաղաքական ուժ կարողանար լուրջ մրցակցային հայտ ներկայացնել և զուգահեռ պայքարի դաշտ բացեր, հանրությանը ներկայացնելով այլընտրանքային նախագիծ և պայմանագիր, ապա դա կստիպեր իշխանությանն ու Կոնգրեսին մտածել երկխոսության գործընթացում սեփական դիրքերն ամրացնելու համար առավել առարկայական և արդյունավետ քայլեր անել զուգահեռ գործընթացներին տանուլ չտալու համար: Ինչ խոսք, նաև բնական է, որ թե՛ իշխանությունը, թե՛ Կոնգրեսը նաև հարվածներ են հասցնում զուգահեռ որևէ գործընթացի փորձին, ինչն, իհարկե, մեծ հաշվով բացասական, բայց քաղաքական տրամաբանության տեսանկյունից՝ բնական իրողություն է. ցանկացած ուժ փորձում է հնարավոր միջոցներով չեզոքացնել մրցակիցներին:

Մրցակցի խնդիրն էլ հենց այն է, որ կարողանա առաջ գնալ և հաղթահարել այդ դիմադրությունը: Եթե նա չի կարողանում անել դա, եթե նա չի կարողանում հանրությանը տեղ հասցնել իր մոտեցման իրավացիությունը, փաստարկել այդ մոտեցումը այնպես, որ հանրային լայն շրջանակներ հետևեն իրեն, ապա այդտեղ արդեն անիմաստ է հայտարարել, թե մենք ուզում ենք անել, բայց ահա այս կամ այն ուժը չի թողնում:

Իսկ ինչո՞ւ պետք է թողնի: Չէ՞ որ որևէ մեկի ազգափրկիչ լինելը հարաբերական բան է, եթե չկա հստակ տեղեկատվություն և փաստեր ինչ որ դավադրությունների մասին: Իսկ այդպիսի փաստեր կարծես թե չկան և քաղաքական գործընթացը գտնվում է այսպես ասած վերլուծությունների, համադրությունների և եզրահանգումների փուլում: Մեկը շատ է վտանգներ տեսնում երկխոսության մեջ, մյուսը՝ քիչ, մյուսն՝ ընդհանրապես չի տեսնում, չորորդը հավատացած է, որ երկխոսությունը ոչ այլ ինչ է, քան իշխանափոխություն, հինգերորդի համար դա դավադրություն է, և գուցե կլինեն էլի մի քանի տասնյակ մոտեցումներ:

Բայց այդ բոլորը կառուցված են վերլուծությունների վրա, ու այդ տեսակետից պետք է նկատել նաև հակառակ տրամաբանությամբ վերլուծությունները՝ իշխանության հետ գործարք ու դավադրություն են երկխոսությունը քննադատելու փորձերը, որ իշխանությունը, ստիպված լինելով բանակցել Կոնգրեսի հետ, իրականում մյուս ուժերի միջոցով փորձում է հարվածել Կոնգրեսին և թուլացնել ընդդիմության ճնշումն իր վրա, և գուցե էլի մի քանի տասնյակ համանման մոտեցումներ:

Ու կրկին, այդ ամենը բացառապես վերլուծությունների հիման վրա արվող եզրահանգումներ են, իսկ փաստեր, թե իշխանությունն օգտագործում է Կոնգրեսին քննադատող ուժերին հենց այդ նպատակով, կարծես թե չկան: Ավելին, քաղաքական գործընթացներում փաստերը թերևս կարևոր էլ չեն, կարևոր են փաստարկները: Փաստերը կարևոր են, օրինակ, նախաքննության ընթացքում, իսկ քաղաքականությունը նախաքննությունից տարբերվում է թերևս նրանով, որ ոչ թե փորձում է պարզել, թե ինչ է եղել, այլ փորձում է ձևավորել այդ լինելիքը, նոր իրավիճակ ստեղծել:

Ահա այդ նոր իրավիճակի ձևավորման առումով էլ նկատելի է, որ երկխոսության գործընթացը մնացել է «մոնոպոլ» դիրքում, բայց դրա համար ավելի շատ պատասխանատուն ոչ թե այդ գործընթացի սուբյեկտներն են, որոնք, այո, հետապնդում են իրենց քաղաքական շահը, այլ այն սուբյեկտները, որոնք չեն կարողանում համարժեք մրցակցություն հաղորդել այդ գործընթացին: Տվյալ պարագայում կարելի էր իհարկե խոսել անուններով, տալ քաղաքական ուժերի կամ միավորների անվանումներ: Սակայն խնդիրը, գոնե այս հրապարակման շրջանակում, ամենևին դա չէ, այլ՝ երևույթն ինքնին:

Երկխոսության քննադատություն բավականաչափ ծավալով կա մամուլում, փորձագիտական շրջանակներում, վերլուծաբանների և քաղաքագետների հրապարակումներում, հարցազրույցներում, քննարկում-բանավեճերում: Դա նրանց գործն է՝ վերլուծել, գնահատել, եզրակացնել, ենթադրել, կանխատեսել:

Բայց դրանով է զբաղված նաև մնացյալ քաղաքական դաշտը, մինչդեռ քաղաքական միավորների խնդիրը պետք է լինի հենց հակակշիռներ ձևավորելը, եթե նույնիսկ ոչ կարճաժամկետ, ապա գոնե միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարային հաշվարկով, խորքային, հիմնարար, հայեցակարգային այլընտրանքների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում