Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջը, ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի մարտի դաշտում: Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Անհրաժեշտ է բոլորին տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ, կրակը պետք է դադարեցվի»,- հայտարարել է Ջաբարովը:
Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար գոյություն ունի Մինսկի խումբ:
«Ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի մարտի դաշտում»,- ընդգծել է նա: