Գիտնականները կարծում են, որ երկուսից ավելի լեզուներ իմացող և մշտապես մեկից մյուսին անցնող մարդը ծերանալիս ավելի քիչ է ենթարկվում դեգեներատիվ հիվանդությունների, ինչպիսիք են Ալցհեյմերը և Հանթինգթոնը: Այսպիսի եզրակացության են հանգել Կատալոնիայի Բաց համալսարանի և Բարսելոնի Պոմպեու Ֆաբրա համալսարանի իսպանացի գիտնականները:
Երկ և ավելի լեզուներ իմացող մարդկանց մոտ կուտակվում է կոգնիտիվ պահուստ, որը ծերանալիս պաշտպանում է գլխուղեղի գործառույթների տարիքային կորստից՝ ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Neuropsychologia ամսագրում: