Բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը պատվաստանյութերի դեմ հանդես եկող մարդկանց խելապակաս է անվանել: Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի համաքաղաքական դեբատներում:
Նրա խոսքով՝ «սարսափելի ողբերգություն կլինի», եթե աշխարհը խաղա «պատվաստանյութերի խելապակաս հակառակորդների» ձեռքին: Նա անվանել է նրանց վտանգավոր անհատականություններ՝ համակված սևեռուն գաղափարներով: Ջոնսոնը հավելել է, որ նրանք կարող են սպառնալիքի տակ դնել միլիոնավոր կյանքեր: