Շտապօգնության բժիշկ Պյոտր Դավիդովը հայտնել է, թե ինչով են միմյանցից տարբերվում գրիպի և մրսածության ախտանշանները:
Նրա խոսքով՝ գրիպի դեպքում բարձր ջերմաստիճանը երկար ժամանակ չի իջնում՝ նույնիսկ ջերմիջեցնող դեղորայք ընդունելիս: Բացի դրանից, կարմրում են հիվանդի աչքերը, նկատվում են մկանային ցավեր, «կրծքայի» հազ և քթարտադրություն՝ քթում անոթների բարակեցման պատճառով:
«Մրսածության ախտանշաններն այլ են: Մրսած մարդու կոկորդն է ցավում, ձայնն է խռպոտվում, ունենում է գլխացավեր, կարող են այտուցվել ավշային հանգույցները, առաջանում են սրտխառնոց և հազ»,- բացատրել է բժիշկը «Ռոսիա 1»-ի եթերում:
Նշվում է, որ ժամանակին բժշկին դիմելու դեպքում գրիպը կարելի է բուժել 4-5 օրվա մեջ: