Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասում թռչնաֆաբրիկայի համար մասնաճյուղ կառուցելիս գտել են հնագույն գերեզման, որը ենթադրաբար 1,5 հազար տարեկան է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հուշարձանի կենտրոնում հայտնաբերվել է բրոնզե կաթսա, որի ներսում, հավանաբար, գտնվում է մահացածի փոշին: Կաթսայի շուրջը վեց կանանց կմախքներ են: Հնագետները կարծում են, որ դրանք հարճեր են կամ մահացածի կանայք: Առայժմ պարզ չէ՝ նրանք սպանվե՞լ են, թե նրանց զոհաբերե՞լ են:
Բացի դրանից, գերեզմանի ներսում գտել են 11 կենդանիների կմախքներ: Դա վկայում է այն մասին, որ գերեզմանը պատկանել է բարձրաստիճան մարդու: