Բրազիլիայում AmBev ընկերությունը թողարկել է Colorado գարեջուրը, որը ամեն շաբաթ ավելի է թանկանում: Գինը կախված է այն բանից, թե որքանով է կրճատվում ամազոնյան անտառների տարածքը: Այս մասին հաղորդում է GMA-ն:
310 մլ ծավալի տարայով գարեջուրը վաճառքի է դուրս բերվել սեպտեմբերի 3-ին. այդ ժամանակ տարան մեկ դոլարից փոքր-ինչ քիչ արժեր: Սեպտեմբերի 10-ին խմիչքի գինն աճել է 46%-ով:
«Երբ ծառահատումը նվազում է, գարեջուրն էժանանում է: Ինչքան քիչ անտառ, այնքան գարեջուրը կթանկանա»,- ասում են արտադրողները:
Վաճառքից գոյացած գումարի մի մասը կուղղվի Բրազիլիայի հյուսիսում Պարա նահանգի բնիկ ժողովուրդների աջակցությանը, որոնք զբաղվում են հողագործությամբ: