ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հեղափոխության ընթացքն անշրջելի, իսկ հաղթանակը՝ տեսանելի դարձնելու համար մենք հսկայական անելիք ունենք առաջին հերթին քաղաքական համակարգում։ Որովհետև քանի դեռ քաղաքական համակարգում չի ծավալվում մտքերի ու գաղափարների առողջ մրցակցություն, այն չի կարող կատարել ժողովրդավարության պաշտպանությանն ու երկրի զարգացմանն աջակցելու իր ֆունդամենտալ առաքելությունը ։
«Հանուն Հանարպետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը ասպարեզ է գալիս լրացնելու հենց այս բացն ու վակուումը։
Մենք քաղաքական օրակարգն ու քաղաքական բանավեճը լցնելու ենք նոր գաղափարներով ու նոր մտքերով, համարձակ ձեռնարկումներով ու հիմնավորված հայեցակարգերով։
Մենք բերելու ենք նոր քաղաքական միտք ու նոր քաղաքական մշակույթ՝ առնվազն մեր մասով քաղաքական կյանքը դարձնելով ավելի մրցակցային ու մրցունակ։
https://www.facebook.com/2299952536702127/posts/3683445398352827/