Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հակառակորդի կրակոցի տակ, մի քանի հարյուր մետր հեռավորության վրա․ սահմանապահ գյուղերում խաղողաքաղը մեկնարկել է

Տավուշի մարզի Չինարի, Չորաթան, Մովսես, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր․ սրանք այն գյուղերն են, որոնց խաղողի այգիները գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ։ Օրինակ՝ Չորաթան համայնքում խաղողի այգիները ուղիղ գծով 300, 400 մետր հեռավորության վրա են գտնվում հակառակորդից։ Չինարի համայնքում փոքր-ինչ հեռու են՝ մոտ մեկ կիլոմետր։ Պառավաքար համայնքում ևս խաղողի այգիները բավական մոտ են հակառակորդին։ Սակայն այդ փաստը սահմանապահ գյուղերի հերոս բնակիչներին չի խանգարում, որպեսզի մեծ եռանդով ու սիրով խաղողը մշակեն, հավաքեն ու մթերեն։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը ուրախությամբ նշում է՝ այս տարի խաղողի բերքը հրաշալի է, հատընտիր խաղող են մշակում ու հանձնում գործարաններին։ Գյուղում չկա մեկը, ով չի մշակում խաղող։ Խոսելով այն մասին, որ իրենց այգիները գտնվում են հակառակորդի նշանառության տակ, և որ խաղողաքաղի ժամանակ ադրբեջանցիները կարող են խանգարել, կրակել, Սաղոյանն ասաց՝ իրենց ամբողջ տարածքը վերահսկվում է հակառակորդի կողմից, որ ուզեն, կարող են խանգարել։ «Դուք պատկերացնում եք, գյուղացիները մեկ տարի աշխատեն, տանջվեն ու վերջում չկարողանան հավաքել ու մթերել»,- ասում է Սաղոյանը։

Այս տարի խաղողի քաղը Չինարիում սկսվելու է սեպտեմբերի 30-ից՝ ըստ ժամանակացույցի․ «Ամսի 30-ից մեր գյուղում սկսելու ենք։ Հանձնելու ենք Իջևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղ»։ Գյուղապետի տեղեկացմամբ՝ այս տարի մոտ 600 տոննա խաղող կա, բերքն առատ է։ Սահմանապահ Չինարիի գյուղապետի խոսքերով՝ ոսկի խաղողը մթերում են 155 դրամով։ «Գիտեք, շատ հետաքրքիր է խաղողի հավաքման գործընթացը։ Մարդիկ տոհմերով, ազգականներով հավաքվում են, մասնակցում խաղողաքաղին։ Մենք ոսկի ենք տալիս իրենց»,- շեշտում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ բերքի առատությունը ոչ մի կերպ չի ազդելու մթերման գործընթացի վրա։ «Մթերման համար որևէ խնդիր չի լինի։ Ըստ պայմանագրերի՝ նորմալ կհանձնենք։ Չինարիի խաղողը գետնին չի մնացել երբեք, ինչքան էլ շատ լինի։ Ես չեմ թողնում, որ նման բան լինի։ Գործարանն էլ երբեք հետ չի վերադարձրել խաղողը, ինչքան էլ շատ է եղել։ Դրա համար շատ շնորհակալ ենք»,- ուրախությամբ ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։

Խաղողաքաղի շրջանում վտանգավոր համայնքներից մեկը Չորաթանն է, որտեղ երեկվանից՝ սեպտեմբերի 21-ից, սկսվել է խաղողի հավաքման գործընթացը։ Մեր զանգից րոպեներ առաջ էր Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը վերադարձել այգիներից։ Ասում է՝ երեկվանից սկսել են խաղողաքաղը, կրակոցներ չկան, ու գյուղացիները հույս ունեն՝ չի էլ լինի մինչև ավարտը։ «Հենց նոր եկա այգիներից։ Մեզ մոտ երեկվանից անձրև է։ Արդեն սկսել ենք խաղողաքաղը։ Պետք է ասեմ, որ այս պահին դեռ չեն խանգարում, կրակոցներ չկան ու հուսով ենք՝ չի լինի։

Մեր այգիների դիրքն ամենավտանգավորն է։ Եթե մինչև ամսի 29-ը չկրակեն, լավ կլինի, կվերջացնենք»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Չորաթանի գյուղապետը։ Նա ևս նշում է, որ այս տարի բերքը բավական շատ է, որակի առումով՝ ընտիր․ «Մթերման խնդիր չենք ունենա։ Ով պայմանագիր ունի, խնդիր չկա, ով էլ չունի, կփորձենք լուծել առաջացած խնդիրները։ Մթերում ենք 155 դրամով»։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում