Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Ալիևի սխալները հետագայում, նաև՝ հիմա, լինելու է ամենամեծ նվերը Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ (1990-1995թթ.) պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։

– Պարոն Գաբրիելյան, Հայաստանը սկսել է ակտիվ քաղաքականություն վարել Մերձավոր Արևելքում, նույնիսկ կարող ենք ասել Մեծ Մերձավոր Արևելքում: Ձեր կարծիքով ՝ ի՞նչը ստիպեց Հայաստանին դուրս գալ իր պատյանից:

– Այո, hուրախություն հայ ժողովրդի պետք է ասեմ, որ Հայաստանը սկսում է վերագնահատել իր կարողությունները և իր շահերը առաջ մղելու դերակատարություն է ստանձնում: Կարծում եմ՝ 2018 թվականի համահայկական հեղափոխությունը մեծ դեր ունի կառավարության ներկայիս քաղաքականության գործընթացում, քանի որ վարչապետը ճիշտ գնահատեց հայկական ներուժի մեծությունը՝ հզորությունը: Պետք է միշտ հիշենք, որ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքում հազարավոր տարիներ առաջնային դերակատար է եղել, ընդհուպ Կիլիկյան Հայաստանի անկումը: Ներկայումս շատերը զարմանում են, քանի որ լավ չգիտեն մեր պատմությունը կամ թերի գիտեն: Քսաներորդ դարում մեր պատմությունը ամբողջովին աղճատվեց, իսկ 1991 թվականին՝ Հայաստանի անկախությունը վերականգնելուց հետո էլ, շատ քիչ գործ կատարվեց այդ ուղղությամբ:

– Ի՞նչ նկատի ունեք շատ քիչ գործ կատարվեց այդ ուղղությամբ ասելով:

– Շատ պարզ: Եթե որևէ ազգ իր անցյալին չի տիրապետում, նա անընդհատ դեգերումների մեջ է լինելու, քանի որ սկսելու է իր գոյությունը քարշ տալու մասին մտածել և հովանավոր փնտրել, իսկ իր պատմությունը իմացող ազգը միշտ ձգտելու է վերականգնել իր նախկին փառքը: Իսկ վերականգնել նախկին փառքը նշանակում է վերագնահատել ներկան և ուրվագծել ապագան: Մեր պարագայում ապագան առաջին հերթին հզոր Հայաստանի կառուցումն է և ստանձնելը իրեն վերապահված տարածաշրջանային դերակատարությունը:

– Բայց չէ՞ որ Հայաստանը շուրջ երեսուն տարի է՝ պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, որին այժմ  անվերապահորեն պաշտպանում է Թուրքիան: Հայաստանը կարո՞ղ է երկու ուղղությամբ պատերազմել և հաղթել:

– Այո: Իհարկե, արցախյան պատերազմի առաջին փուլում հաղթելուց հետո բավական անօգուտ  ժամանակ վատնեցինք՝ արցախյան հարցի կարգավորման բանակցություններին զուգահեռ չստեղծելով պայմաններ տնտեսության զարգացման առումով, որը խիստ բացասաբար անդրադարձավ բանակցությունների հետագա ընթացքի վրա՝ մեզ դնելով խաղաղություն մուրացողի դերի մեջ, ինչը, ժամանակը ցույց տվեց, կոպիտ սխալ էր և թելադրված էր օտարի կողմից, որը ի վնաս մեր պետության ազգային շահի իրականացնում էին իշխանությունը բռնազավթած դրածոները: Ինչ մնում է երկու ճակատով պատերազմելուն, ապա պետք է ասեմ, որ Հայաստանը ավելի ծանր վիճակում է պատերազմել օտարի դեմ և հաղթել, օրինակ՝ շատ հեռու չգնանք. 1918 թվականի մայիսին թվում էր, թե այլևս մեր ազգի վերջը վրա է հասել և շուտով կվերանա, սակայն Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը ոչ միայն սթափեցրեց զորաց և պետական այրերին, այլև ոտքի հանեց ամբողջ ժողովրդին հոգևոր դասի հետ միասին, և արդյունքը փայլուն էր՝ ջախջախվեց թշնամին, և վերականգնվեց հայոց պետականությունը: Ներկայումս ավելի դյուրին է, նախ Ադրբեջան պետություն կոչվածը իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի որ չունի պետականության ավանդույթ, այնտեղ կառավարում են մարդիկ, որոնց համար պետական կազմավորումը միայն իրենց հարստանալու և այդ տարածքում ապրող ժողովուրդներին հարստահարելու համար է: Այդ պատճառով էլ, չնայած Ադրբեջանը ահռելի գումար ծախսեց և ծախսում է ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, սակայն արդյունք չի ստանալու, որովհետև դիմացը կանգնած է հայոց պետությունը՝ իր հազարամյակների պատմությամբ և զորական ուժի կարողությամբ, արդյունավետ և նպատակային օգտագործմամբ: Այնպես որ, Ադրբեջանին կարելի է ջախջախել շատ կարճ ժամանակամիջոցում: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, սակայն կարծում եմ՝ Հայաստանը առաջիկայում պատրաստ կլինի նաև պատերազմել Թուքիայի հետ և հաղթել, քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակը, որի հետևանք է, օրինակ, որ բանակը շատ կարճ ժամանակամիջոցում կարողացանք արդիականացնել և բերել այնպիսի պատրաստվածության աստիճանի, որը ի զորու է Թուրքիային պարտության մատնելու:

– Բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա կողմից կարող են պատերազմի մեջ մտնել անդամ պետությունները, քանի որ նրանք պարտավոր են դա անել, կստացվի, որ Հայաստանը պետք է պատերազմի ՆԱՏՕ-ի դեմ։

– Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մենք արդեն տեսնում ենք, թե ինչպիսի սրընթաց արագությամբ է փոխվում աշխարհը: ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն՝ Հունաստանը և Թուրքիան, պատերազմի նախաշեմին են, Հունաստանին աջակցում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրներ: Հայաստանը սատար է կանգնում Հունաստանին: Սա նշանակում է վերադարձ 1920 թվական: Աշխարհը կանգնած է նոր վերաբաժանումների շեմին: Այդ գործընթացը արդեն սկսվել է: Եվ լավ է, որ Հայաստանը հայտ է ներկայացնում շուրջ հարյուր տարի հետաձգված անարդարությունը վերականգնելու գործընթացին: Նկատի ունեմ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ Թուրքիան ջախջախվեց, իսկ Հայաստանը հաղթող պետությունների շարքում մասնակցեց տարածաշրջանային վերաբաժանումներին և ստացավ իր ոչ լիարժեք հասանելիքը՝ 400 հազար քառակուսի կմ-ից ընդամենը 165 հազար քառակուսի կմ, սակայն ժամանակի առումով՝ ամբողջովին բավարարող մեր ցանկություններին: Նկատի ունեմ Հայաստանի մասով Փարիզի Վեհաժողովի որոշումը և Հայաստանի և Թուքիայի միջև սահմանագծումը ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից, որը անհապաղ կատարման ենթակա է, պարզապես ժամանակին իրավիճակը փոխվեց, որի հետևանքով նրա կատարումը հետաձգվեց, այժմ այն իրականացնելը կախված է միայն մեր՝ Հայաստանի քայլերից:

– Բայց Հայաստանի զինված ուժերը և թվաքանակով, և ռազմական տեխնիկայի քանակով շատ անգամներ է զիջում Թուրքիային:

– Ճիշտ եք, այս պահին այդպես է, սակայն մեր առավելությունը նաև դրանում է, որ հազարավոր տարիներ փոքր թվաքանակով հաղթել ենք՝ զորքի թվաքանակով քիչ լինելով հանդերձ՝ ունենալ որակական առավելություն: Բայց, կարծում եմ, առաջիկա տարիներին մեր զինված ուժերը թվաքանակով պետք է և անհրաժեշտ է, որ աճի: Տարածաշրջանային դերակատարությունը Հայաստանին հուշում է, որ մեր զինված ուժերը քանակով պետք է 150-200 հազարի սահմանում լինեն: Իսկ ռազմական տեխնիկայի առումով մեր իշխանությունը որդեգրել է ճիշտ քաղաքականություն՝ արագացված տեմպերով նոր որակի բարձրացնել ռազմական ավիացիան և նոր ստորաբաժանումներ ստեղծել: Կարծում եմ՝ Հայաստանի զինված ուժերում առաջիկայում կունենանք մոտ 10 էսկադրիլա գերժամանակակից ռազմական օդանավեր: Ես ռազմական ավիացիան կհամեմատեի հայոց պատմական հեծելազորի (այրուձիի) հետ, երբ հազարավոր տարիներ հայոց զորքի առանցքը կազմող հայոց հեծելազորը թշնամիների ահ ու սարսափն էր: Արդի ժամանակներում բանակի այրուձին համարվում է ռազմական ավիացիան, և այն պետք է մեր զինված ուժերի առանցքը դառնա, որի միջոցով ոչ միայն կապահովենք մեր պետության անվտանգությունը, այլև տարածաշրջանի և հարակից տարածքների տևական խաղաղությունը:

– Իսկ Ձեր կարծիքով՝ Թուրքիան ինչո՞ւ այդպիսի բացահայտ քայլի դիմեց Հայաստանի նկատմամբ:

– Այս պարագայում շատ պարզ է, որովհետև Թուրքիան վախենում է, սարսափում է Հայաստանից, նրա վախը արդեն հասնում է անասնականի, որը զգում է մորթվելու վտանգը: 2021թ. լրանում է ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի 100 ամյակը, և պայմանագիրը այլևս առ ոչինչ է: Ո՞րն է լինելու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագիծը: Այս հարցի պատասխանը Թուրքիան գիտի, սակայն առայժմ ձգտում է Մոսկվայի հետ լեզու գտնել այդ պայմանագրի ժամկետը երկարացնելու համար, սակայն Մոսկվան այլևս անզոր է դա կատարելու, քանի որ Հայաստանը ցույց է տվել իր ինքնուրույնությունն ու իր ազգային շահերին հետամուտ լինելու վճռականությունը: Իսկ հայ-թուրքական սահմանը անցնելու է ըստ Վիլսոնի գծած իրավարար վճռի, որովհետև միակ փաստաթուղթն է, որ հաստատված է միջազգային բոլոր նորմերին համապատասխան: Դա նշանակում է, որ Թուրքիան շուտով առաջարկություններ է անելու Հայաստանին և ներկայացնելու է գործողությունների ծրագիր տարածքների հանձնման՝ վերադարձման վերաբերյալ: Իսկ Հայաստանը պետք է պատրաստ լինի երկարատև և տքնաջան աշխատանք կատարելու, որ հանկարծ մեր ազգային շահերի դեմ որևէ քայլ չընդունվի:

– Առայժմ Հայաստանը չունի արդյունաբերություն, իսկ Ռուսաստանը արդյոք կցանկանա՞ մեզ այդքան օդանավեր հատկացնել, որը բազմամիլիարդ դոլարներ արժի:

– Կարծում եմ՝ այն առաջին հերթին բխում է Ռուսաստանի շահերից, որպես ռազմավարական դաշնակից  Ռուսաստանը պետք է Հայաստանին անվերապահորեն աջակցի բոլոր բնագավառներում առաջընթաց արձանագրելու առումով, վաղը հակառակն է լինելու, Հայաստանն է աջակցելու Ռուսաստանին, ինչպես եղել է փոխադարձ առնչության 1000 տարիներից մոտ 800 տարվա ընթացքում: Ընդամենը վերջին 200 տարվա ընթացքում է Ռուսաստանը աջակցում Հայաստանին, այն էլ՝ երբեմն այնպիսի աջակցություն, որը ավելի ճիշտ կլիներ չլիներ, ինչպիսին արեցին 1920 թվականի վերջին: Ռազմական օդանավերի հարցում, կարծում եմ, ճիշտ կլինի լինեն ռուսական վերջին գերժամանակակից բազմակի նշանակության օդանավեր, սակայն եթե մասնագետները գտնեն, որ կարող են լինել նաև ամերիկյան կամ ֆրանսիական, ապա էլ ավելի լավ ընտրություն կունենանք: Հայաստանի ռազմական հզորացումը բխում է ոչ միայն Հայաստանի շահերից, այլև տարածաշրջանի շահերից, քանի որ տարածաշրջանը կմտնի երկարատև խաղաղության փուլ, որովհետև այդպիսին է եղել Հայաստանի քաղաքականությունը հազարավոր տարիներ և այդպիսին էլ մնալու է՝ պաշտպանել հալածված ազգերին և երաշխավորել նրանց անվտանգությունն ու ապահովել նրանց բնականոն զարգացումը:  Այո, Հայաստանը այս պահին մարդկային ռեսուրսի պակաս ունի: Ցավոք սրտի, այս պահին պատկերը այդպիսին է: Սակայն Հայաստանը արդեն մտել է գործընթացի մեջ և պարտավոր է առաջիկա ամիսների ընթացքում բանակի թվաքանակը ավելացնել առնվազն 20-30 հազարով, պահեստազորի հաշվին: Պետք է փոխել նաև պահեստազորի վերապատրաստման մարտավարությունը, այն պետք է հաճախակիացնել՝ տարեկան մեկ-երկու պարտադիր զորահավաքներ կազմակերպելով, որոնց տևողությունը կարող է տևել մեկից վեց ամիս՝ կախված զորատեսակից: Այսինքն՝ հասնել նրան, որ պահեստազորի զինվորականը ընդամենը հաշված օրերի ընթացքում ի վիճակի լինի մասնակցելու մարտական գործողությունների: Իսկ թվաքանակի հիմնական ավելացումը պետք է կատարվի ներգաղթի, վերադարձի և Սփյուռքի հաշվին: Հայաստանը պետք է դառնա արդյունաբերապես զարգացած ռազմական պետություն:

– Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի տիկնոջ ձեռնարկած քայլին՝ աղջիկներին զորավարժանքների մեջ ներգրավելու նախաձեռնությանը:

– Կարծում եմ՝ այդպիսի նախաձեռնությունը դրվատանքի է արժանի: Ապագան կերտելու համար շատ կարևոր է հայացք նետել անցյալին: Եկենք հիշենք Ավարայրի ճակատամարտը, երբ հանուն Աստծու տվյալ պահին անհավասար պատերազմի ելավ մեր ժողովուրդը՝ այդ թվում, ինչպես նշում է պատմիչը, փափկասուն տիկնայք հայոց: Այսինքն՝ հայ կինը, որպես իր ամուսնու աջակից և ընտանիքի հարատևության խորհրդանիշ, միշտ պատրաստ է եղել մասնակցել դժվարագույն խնդիրների լուծմանը, որը տեղի ունեցավ նաև արցախյան պատերազմի տարիներին՝ ոչնչով հետ չմնալ և ծառայել իր հայրենիքին: Այս առումով վարչապետի տիկինը շատ կարևոր քայլ է ձեռնարկել, որովհետև շատ աղջիկներ նախասիրություններ ունեն զինվորական ծառայության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ տիկին Աննա Հակոբյանը նոր խթան է տալիս մեր բանակաշինության գործին: Աղջիկների բանակային ծառայությունը միայն դրական ազդեցություն է ունենալու մեր բանակի հզորացման գործում: Նաև այս եղանակով կարող է ավելանալ մեր բանակի թվաքանակը:

– Պարոն Գաբրիելյան, Ադրբեջանը կրկին քամահրանքով է արտահայտվում Հայաստանի հասցեին:

– Կարծում եմ՝ Իլհամի սխալները հետագայում, նաև՝ հիմա, լինելու է ամենամեծ նվերը մեզ: Հիշում եք՝ Հեյդար Ալիևը իշխանությունը վերցնելուց հետո մեզ վերադարձրեց հինգ շրջան: Կարծում եմ՝ առաջիկայում Իլհամը մեզ կվերադարձնի ինչպես Նախիջևանը, այնպես էլ մինչև Քուռ գետն ընկած մեր պատմական տարածքները:

– Դուք իրավացիորեն այդ տարածքները մեր պատմական տարածքներ եք համարում, սակայն Ադրբեջանը, պատմությունը կեղծելով, այլ բան է ասում:  

– Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ պատմություն չունեցող ցեղախումբը փորձում է այլոց պատմությունը վերագրել իրեն և իր համար ստեղծել պատմություն: Կարծում եմ՝ դա ցույց է տալիս մեր հարևանի տգիտության աստիճանը, որը տարրական մտածողությունից զուրկ անհուսալի արարքներ է անում, ինչը համատարած ծաղրի է արժանանում: Բոլշևիկները փորձեցին մեր պատմությունը կիսել՝ ստեղծելով մտացածին Ուրարտու պետություն և մեզ վերագրելով նրանցից հետո ի հայտ եկած, բայց չէ՞ որ բացի Աստվածաշնչից, կան նաև հին աշխարհի պատմական հազարավոր վավերագրեր, որտեղ Հայաստանը նշվում է որպես հզոր պետություն: Միևնույն է, այդ կեղծարարությունը ընդամենը 70 տարվա կյանք ունեցավ: Այդ տարածքների նկատմամբ Հայաստանը ունի պատմական իրավունք: Միջազգային իրավունքը հստակ տալիս է նաև ինքնորոշման պատմական իրավունքի գերակայությունը: Ոչ միայն տվյալ պահին այնտեղ բնակություն հաստատած մարդկանց իրավունքը, այլև այդ տարածքների պատմական պատկանելության իրավունքի գերակայությունը, որը ինքնորոշման իրավունքի անքակտելի մաս է: Որից, օրինակ, հրաշալի օգտվում են հրեաները:

– Իսկ ի՞նչ է լինելու այդ տարածքների բնակչության հարցը, չէ՞ որ այդ տարածքներում հարյուր հազարավոր մարդիկ են ապրում:  

– Կարծում եմ՝ Նախիջևանի հարցում որևէ խնդիր չունենք: Մինչև 1990 թվականը նրանք մաս էին կազմում մեր կենցաղին: Հայաստանը պետք է նրանց հնարավորություն տա, որպեսզի իրենք ընտրեն իրենց բնակության և քաղաքացիության հարցը: Ովքեր կցանկանան ընդունել Հայաստանի քաղաքացիություն և որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ շարունակել բնակվել Նախիջևանում, ապա Հայաստանը երաշխավոր է, որ որևէ տարբերություն չլինի ազգությամբ ադրբեջանցի (թուրք) Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայ քաղաքացիների միջև, ինչպես որ այժմ չկա որևէ խտրականություն հայերի և ազգությամբ եզդիների, ասորիների, ռուսների և մյուսների միջև: Նույն քաղաքականությունը մենք կորդեգրենք նաև Քուռ գետին հարող՝ Արցախի արևելյան տարածքների՝ պատմական Ուտիքի, Գարդմանի բնակիչների նկատմամբ:

– Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանում բնակվող՝ Քուռ գետի ձախափնյա և այլ  տարածքներում ազգային փոքրամասնությունների մասին:  

– Կարծում եմ՝ Հայաստանը պետք է նրանց անվտանգության երաշխավորը լինի: Դարեր շարունակ Հայաստանը այդպիսին է եղել Աղվանքի և այլ ժողովուրդների համար: Այդ դերակատարությունը Հայաստանը պետք է կրկին ստանձնի և Ադրբեջանում ապրող թալիշների, լեզգիների, ալանների և այլոց համար հնարավորություն ստեղծի ինքնորոշվելու և ստեղծելու ազգային ինքնավարություններ և ապահովի նրանց անվտանգությունն ու զարգանալու հնարավորությունը՝ զարգացնելու սեփական մշակույթն ու ինքնակառավարման խնդիրները:

– Քուռ գետի ավազանով անցնում են միջազգային նշանակության գազանավթային խողովակաշարեր, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը:

– Հայաստանը պետք է հայտարարի, որ երաշխավորում է այդ խողովակաշարերի անվտանգությունը և ձեռնամուխ լինի դրանց պաշտպանության գործին: Սակայն այստեղ կա մի խնդիր, որը պետք է լուծում ստանա մի քանի պետությունների հետ համատեղ, քանի որ դեռևս այդ խողովակաշարերը գտնվում են Ադրբեջանի տնօրինության տակ, և Ադրբեջանը, որպես ահաբեկչական պետություն, ցանկացած պահի կարող է այդ խողովակաշարերի պայթեցումներ կազմակերպել և այն վերագրել Հայաստանին: Ուստի Հայաստանը պետք է այդ պետությունների հետ պայմանավորվի և այժմվանից անցնի այդ խողովակաշարերի պաշտպանության գործին:

– Միջազգային լրահոսում տեղեկատվություն է հայտնվել, որ Ադրբեջանում կազմավորվում են ահաբեկչական կազմավորումներ, որոնք համալրվում են Թուրքիայից, Սիրիայից և այլ տեղերից բերվող ահաբեկիչներով: Ինչպիսի՞ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը դրանց նկատմամբ:

– Հայաստանը պետք է որդեգրի միակ դիրքորոշումը: Պետք է հայտարարի, որ ոչնչացնելու է այդ բազաները որտեղ էլ որ դրանք տեղակայված լինեն: Եթե արդեն կան, ապա սկսի գործողություններ ձեռնարկել: Սա մեր երկրի և տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու միակ եղանակն է: Մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանը մնա որպես ահաբեկչական պետություն, և տարածաշրջանը մշտապես ապակայունացման վիճակում հայտնվի:

– Պարոն Գաբրիելյան, իսկ մի՞թե առանց պատերազմի հնարավոր չէ լուծել միջազգային և ի մասնավորի մեր խնդիրները:

– Եթե հիշում եք մարդկության առաջին պատերազմը, որը կարելի է անվանել առաջին համաշխարհային պատերազմ, երբ է տեղի ունեցել: Դա Քրիստոսից առաջ 2492 թվականին էր, երբ մեր Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում հաղթեց Բելին: Պատերազմները հազարավոր տարիներ մարդկանց ուղեկիցն են և շարունակվելու են, ուստի ավելի լավ է, երբ  Հայաստանը պատրաստ է պատերազմելու և հաղթելու: Այդ հաղթելու պատրաստ լինելը ստիպում է թշնամուն զգուշանալ և մուրալ խաղաղություն: Իսկ պատերազմները շարունակվելու են, քանի դեռ չի հաստատվել համընդհանուր Աստվածային արդարությունը, իսկ ներկա փուլում՝ քանի դեռ չի հաստատվել նոր աշխարհակարգ: Հայաստանը հիմա պայքարում է նոր աշխարհակարգի հաստատման մասնակիցը և ճարտարապետներից մեկը դառնալու համար: Որը իրական է: Աստված մեզ օգնական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում