Կոպենհագենի քաղաքապետարանը մտադիր է սահմանափակումներ մտցնել ալկոհոլային խմիչքների վաճառքում, որպեսզի քաղաքային այգիներում ու հանրային այլ կանաչ տարածքներում գիշերները ավելի հանգիստ դարձնեն՝ հաղորդում է EuroPulse-ը:
Օգոստոսից Դանիայի մայրաքաղաքում արգելվում է զբոսայգիներում գիշերային հավաքույթները, որոնք հաճախ կազմակերպում են զբոսաշրջիկները: Դա արվել է տեղի բնակիչների խնդրանքով, ովքեր բողոքել են աղմուկից:
Բնապահպանական կազմակերպությունները նշել են, որ կենդանիները տառապում են նման երեկույթներից, տարածքում էլ աղբ են թողնում:
Չնայած արգելքին՝ երեկույթների քանակն աննշան է նվազել. ոստիկանությունը չի կարող անընդհատ հսկել քաղաքի բոլոր բազմաթիվ կանաչ տարածքները: