Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է այս երկրի շահերից

Թուրքիան և Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաև մեր տարածաշրջանում։ Ուշագրավ էր ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որի ժամանակ վերջինս պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Դա հիմնավորել էր այն բանով, որ, իբր, մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները։ Զավեշտալի է, երբ մարդու իրավունքների մասին խոսում է մի երկրի նախագահ, որտեղ այդ խախտումները մշտական բնույթ են կրում, երկիր, որն առաջամարտիկ է ռազմական, մշակութային, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացման մասով։

Ալիևը հերթական անգամ խոսել էր նաև բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 9 անդամների ակտիվ ներգրավվածության մասին, բնականաբար, նկատի ունենալով Թուրքիային։ Ըստ էության, Ալիեւի նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն»՝ դրանով, փաստորեն, հակադարձելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ մեզ ուղղված սին մեղադրանքներին։

«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, և հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը և դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծել տարածաշրջանային հարցերը՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Դա վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Իրանի համար»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան միակ երկիրն էր, որը տավուշյան դեպքերի ժամանակ սատարեց և քաջալերեց ադրբեջանական ագրեսիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում