Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Էրդողանի հիստերիկ ելույթը զարմացրեց անգամ նախկինում իր հայհոյանքները լսածներին․ ժամանակն է, որ աշխարհը լսի Հայաստանին. Էսկին

ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ կոպիտ հակասեմական ելույթով: Այնտեղ կար «կեղտոտ ձեռքի» մասին հիշատակում, որը շոշափում էր սուրբ վայրերը: Թուրքիայի նախագահի հիստերիկ հռետորաբանությունը այս անգամ զարմացրեց անգամ նրանց, ովքեր նախկինում լսել էին իր հայհոյանքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իսրայելցի հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ դատապարտել է ԱՄԷ-ին և Բահրեյնին Իսրայելի հետ համաձայնագրեր ստորագրելու համար` նրանց «համագործակիցներ» անվանելով:

«Կեղտոտ ձեռքը, որը համարձակվում է դիպչել Երուսաղեմի պարկեշտությանը, որտեղ երեք հիմնական կրոններ են ապրում, գերազանցել է լկտիությունը»,- ասել է Էրդողանը: Նա մեղադրել է Իսրայելին «համագործակիցների միջոցով ամրոցը ներսից գրավելու փորձի մեջ» և ասել, որ Իսրայելի աջակցությունը` Երուսաղեմում դեսպանատներ բացելու համաձայնագրերի և ջանքերի տեսքով, «միայն նպաստել է միջազգային հիմնարար պարամետրերի խարխլմանն ուղղված Իսրայելի ջանքերին»:

Էսկինի դիտարկմամբ՝ հարցն այն է, որ այս տարին Իսրայելի պատմության մեջ ամենահանգիստն էր պաղեստինցիների հետ հակամարտության իմաստով. «Իսրայելն այս պահին Մերձավոր Արևելքի ամենահանգիստ տեղերից մեկն է: Եվ երբ այս պայմաններում Էրդողանը հենց ՄԱԿ-ի ամբիոնից փորձում է աշխարհին Իսրայելի դեմ հանել, անխուսափելիորեն հարցեր են առաջանում նրա ադեկվատության և իրազեկվածության մակարդակի մասին: Ինքը Թուրքիան՝ ի տարբերություն Իսրայելի, ակտիվորեն ներգրավված է արյունոտ հակամարտությունների մեջ և կրում է պարտություն պարտությունի հետևից: Լիբիայում նրա հովանավորյալ Ֆաեզ Սարաջը ստիպված էր հրաժարական տալ իր ժողովրդի շահերը դավաճանելու մեղադրանքների պատճառով: Սիրիայում ևս իրավիճակը Թուրքիայի համար բարդանում է: Իրաքում ևս Էրդողանի կողմնակիցներն ակտիվացել են»:

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշում է կայացնում դադարեցնել զենք վաճառել Թուրքիային, իսկ նախագահ Թրամփը որոշում է կայացնում զենք մատակարարել ինքնիշխան հունական Կիպրոսին. «Անկարայում այդ որոշումը պայմանավորում են պրոիսրայելական ակտիվ լոբբիի աշխատանքի հետ: Դրան ավելացրեք Իսրայելի ու Հունաստանի ակտիվ ռազմական համագործակցությունը, որը ներառում է նաև համատեղ զորավարժություններ: Այդպիսով հասկանալի կլինի, թե ինչու է Էրդողանը հանդես գալիս հիստերիկ տոնայնությամբ»:

Ինչպես իրավիճակը կանդրադառնա Թուրքիայի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների վրա, դիտարկմանն ի պատասխան, Ավիգդոր Էսկինն ասաց. «Իսրայելական ռազմական հետախուզությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան Երուսաղեմի ռազմավարական հակառակորդն է: Առճակատում է ընթանում, որտեղ Թուրքիան կորցնում է իր դիրքերը: Էրդողանը անհաջող փորձ արեց խափանել Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղ համաձայնագրերը: Բայց նրա գործերն ակնհայտորեն լավ չեն ընթանում»։

Մեր հաջորդ հարցին, թե ստեղծված իրավիճակն ի՞նչ հնարավորություններ է բացում Երևանի համար, Էսկինը պատասխանեց. «Ամբողջ աշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանին վերաբերել է ոչ բավարար ուշադրությամբ ու հասկացվածությամբ: Բայց չէ՞ որ Հայաստանն արդեն երկար տարիներ զգուշացրել է թուրքական ռևանշիզմի վտանգի մասին: Եկել է ժամանակը, որպեսզի համաշխարհային գերտերությունները՝ ներառյալ Իսրայելը, սկսեն լսել Հայաստանին՝ տեսնելով այսօր նրա ճշմարտացիությունը: Հայաստանն իր կողմից կարող է օգտագործել այս հարմար ժամանակահատվածը սեփական դիրքերի ամրապնդման համար»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում