Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Ալիևը փողոցային «բոսյակի» պես հարձակվում է Փաշինյանի վրա. ո՞վ է իրականում նախապայմաններ առաջադրում՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն

«Առանց Լեռնային Ղարաբաղի բանակցություններն ուղղակի անիմաստ են։ Դա նախապայման չէ, այլ իրողություն, իրական գործոն, առանց որի բանակցություններն ընդհանրապես չեն կարող կայանալ»։

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները փորձում են ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ անելով հանդիպել և մտածել առանց նախապայմանների լուրջ, առարկայական բանակցություններ վերսկսելու մասին, Երևանում մեր փորձագետներն ու քաղաքական շրջանակները փորձում են հասկանալ, թե ի՞նչ հիմքեր կան այսօր առարկայական կամ բովանդակային հարցեր քննարկելու համար, և կողմերից հատկապես ո՞ւմ է հասցեագրված համանախագահների այդ ուղերձը «առանց նախապայմանների» բանակցություններ սկսելու մասին։

Բաքուն արդեն արձագանքել է Մինսկի խմբին ամենաբարձր մակարդակով։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որն այս տարի անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Նույն օրը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում հրապարակվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ նվիրված ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին։

Երկու ղեկավարներն էլ իրենց խոսքում այս կամ այն կերպ շոշափել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Մասնավորապես, Ալիևը բողոքել է, թե Հայաստանում մտադիր են աշխարհազոր ստեղծել, և ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ է արել «զսպել Հայաստանին»։

Իսկ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում խոսել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, որի շնորհիվ շուրջ 100 ազգ «ծննդյան վկայականներ է ստացել ՄԱԿ-ից»՝ վերականգնելով իր ինքնիշխանությունը։

Հայաստանի վարչապետը ընդգծել է․ «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է»:

Նա առանձնացրել է նաև մեկ այլ հիմնարար սկզբունք՝ միջազգային հարաբերություններում ուժի կամ սպառնալիքի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը։

Բայց նախօրեին Իլհամ Ալիևը նաև հարցազրույց էր տվել ադրբեջանական մի քանի հեռուստաալիքների՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին և ուղղակի փողոցային «բոսյակի» ոճով, տղայական լեզվով հարձակվելով Հայաստանի ղեկավարի վրա։

«Հայաստանի վարչապետը առաջդրում է յոթ պայման: Նախ, դու ո՞վ ես, որ մեր առաջ պայմաններ դնես: Եթե մենք ուզենանք պայմաններ առաջադրել նրան՝ իր քաղաքական կյանքը երկար չի տևի: Ես ասացի, որ մենք մերժում ենք այդ անիմաստ պայմանները: Մենք միայն մեկ նախապայման ունենք՝ նրանք պետք է ամբողջությամբ և առանց որևէ նախապայմանի հեռանան մեր հողերից՝ այնպես, ինչպես դա իր արտացոլանքն է գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում», – հայտարարել է Ալիևը:

Ինչպես հերթական անգամ համոզվեցինք՝ քաղաքական կոռեկտության և քաղաքավարության որևէ սահման չճանաչող Բաքվի բռնապետը, ըստ ամենայնի, խոսում է այն 7 կետերի մասին, որոնք ներկայացրել էր Հայաստանի վարչապետը հուլիսյան մարտերից հետո՝ որպես կարևոր հետևություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ «հուլիսյան մարտերից մենք դուրս ենք գալիս հաղթանակած», բայց նաև ավելացրել էր, որ անհրաժեշտ է անել նաև որոշակի հետևություններ:

Փաշինյանը ՀՀ կառավարության հուլիսի 23-ի նիստին ասել էր, որ մենք չենք կարող անտեսել այն ինչ տեղի է ունեցել, մասնավորապես այն փաստը, որ 2016 թ. ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանը ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից: Այս համատեքստում էլ ավելացրել էր, որ, բայց և այնպես, մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք և դրանք արտահայտվում են նշված 7 կետերում:

Առաջին կետում, օրինակ, նշվում է, որ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել:

Երկրորդ. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Եվ այսպես շարունակ…

Բայց արդյո՞ք սրանք ապակառուցողական (դեստրուկտիվ) նախապայմաններ են, որոնք խոչընդոտումե ն հիմնախնդրի լուծման բանակցային խաղաղ գործընթացին և նպատակ ունեն պահպանելու ներկայիս ստատուս-քվոն՝ ինչպես Ալիևն է փորձում ներկայացնել, թե՞ ընդհակառակը՝ անհրաժեշտ պայմաններ են, առանց որոնց գործնականում հնարավոր չէ առաջխաղացման հասնել բանակցային գործընթացում: Օրինակ՝ ինչպե՞ս կարող է որոշվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) այս կամ այն կարգավիճակը՝ առանց այնտեղ ապրող մարդկանց և նրանց ընտրած ներկայացուցիչների կարծիքը հարցնելու: Կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել՝ ինչպե՞ս կարող է լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Գուցե ադրբեջանական կողմը համաձայն չէ այս մոտեցման հետ, բայց ամեն դեպքում այսպիսին է թե՛ Երևանի և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումը, որն Ալիևը անվանում է «նախապայման»:

Կամ էլ Փաշինյանի ներկայացրած մյուս կարևոր կետը, որ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և դադարեցնի հակահայկական հռետորաբանությունը։ Չէ՞ որ ուժի կամ սպառնալիքի կիրառման բացառումը միջազգային հարաբերությունների և հակամարտությունների կարգավորման համատեքստում միջազգային իրավունքի ու մասնավորապես Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքներից մեկն է, որի մասին պարբերաբար հիշեցնում է միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ առանց ուժի կամ սպառնալիքի կիրառումից հրաժարվելու՝ հնարավոր չէ լուրջ խոսակցություն սկսել որևէ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման մասին։ Ուրեմն ո՞ւմ նախապայմանն է դա՝ Հայաստանի վարչապետի, թե՞ միջնորդների։

Խոսելով հարցի շուրջ՝ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց, որ Ալիևը այդպիսի հայտարարություններ է անում արդեն ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար, որպեսզի եթե և երբ հերթական անգամ սրացում լինի հայ-ադրբեջանական շփման գծում՝ ինքը հիմքեր ունենա մեղադրելու հայկական կողմին և ասելու, թե «Հայաստանը խոչընդոտում էր բանակցություններին, չէր գալիս բանակցելու և բանակցությունների փոխարեն նախապայմաններ էր առաջադրում, դրա համար էլ տեղի ունեցավ ռազմական բախումը, և Ադրբեջանը ստիպված եղավ պատասխանելու հայկական կողմի ագրեսիային»:

Այսպիսի հաշվարկներով է, ըստ Սկակովի, առաջնորդվում Ադրբեջանի նախագահը՝ մեղադրելով Հայաստանի վարչապետին «նախապայմաններ» առաջադրելու մեջ:

«Այսինքն՝ այդ հայտարարությունը նախատեսված է արտաքին հանդիսատեսի համար և հեռահար նպատակներ է հետապնդում», – ասաց ռուսաստանցի փորձագետը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ւմ է ավելի շատ հասցեագրված համանախագահների այն ուղերձը, որ պետք է վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների, Ալեքսանդր Սկակովն ասում է, որ կողմերն ուղղակի տարբեր լեզուներով են խոսում, որոնք անհասկանալի են համանախագահների համար, և Մինսկի խումբը փորձում է պահպանել իր դեմքը, քանի որ ոչինչ, ըստ էության, չի կարողանում անել։ Այդ պատճառով էլ ինչ-որ կերպ արձագանքում է այն հայտարարություններին, որ արվում են ե՛ւ Երևանում, ե՛ւ Բաքվում, և նման հայտարարություն է անում։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիրքորոշումը՝ 7 կետերի տեսքով, ռուսաստանցի փորձագետը ոչ թե նախապայման է համարում, այլ իրողություն, իրական տվյալ, անհրաժեշտություն, առանց որի հնարավոր չէ լուրջ հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործում։ Բայց նույնիսկ եթե դրանցից որոշները, հատկապես՝ Արցախի Հանրապետության՝ բանակցությունների լիարժեք կողմ դառնալու պահանջը, ընդունենք որպես Երևանի նախապայմանը, մեր զրուցակիցը կարծում է, որ ամեն դեպքում Բաքուն մոտ ապագայում դրան չի համաձայնի։

«Իսկ առանց Լեռնային Ղարաբաղի, – ընդգծում է Սկակովը, – բանակցություններն ուղղակի անիմաստ են։ Դա նախապայման չէ, այլ իրողություն, իրական գործոն, առանց որի բանակցություններն ընդհանրապես չեն կարող կայանալ։ Դա կլինի ընդամենը բանակցությունների իմիտացիա։ Ուստի ոչ մի լավ բան այս առումով տեսանելի հեռանկարում ես չեմ տեսնում»։

Սկակովի խոսքերով՝ նախապայմանը ոչ թե բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության հարցն է, այլ նույն Ալիևի և ընդհանրապես պաշտոնական Բաքվի՝ պարբերաբար հնչեցվող այն պահանջը, թե հայկական կողմը պետք է դուրս բերի իր զորքերը նախկին ԼՂԻՄ-ի շրջակա շրջաններից։

«Նախապայման կարելի է համարել, օրինակ, ադրբեջանական կողմի պահանջը՝ դուրս բերել հայկական զորքերը նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքներից և չվերաբնակեցնել այդ շրջանները։ Հենց սա էլ կոչվում է նախապայման։ Իսկ մնացածը նախապայմաններ չեն», – նշեց Սկակովը։

Մեր պատասխանը Ալիևին՝ «Ты кто такой, давай до свидания!»

Այսպիսով, եթե վերադառնանք Ալիևի այն ագրեսիվ հայտարարություն-հարձակմանը, թե «դու ո՞վ ես, որ մեզ պայմաններ առաջադրես», ապա նախ և առաջ՝ սա, իհարկե, խայտառակ բառապաշար է և խոսելաձև պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի համար, նույնիսկ եթե խոսքը Ալիևի պես քաղաքական անմեղսունակի և իր՝ կիսասուլթանական, կիսախանական, միջնադարյան ոճի վարչակարգի մասին և առհասարակ՝ ժողովրդավարությունից և ժամանակակից քաղաքական մշակույթից կիլոմետրերով հեռու՝ Ադրբեջանի պես արհեստական կազմավորման մասին։

Իսկ նրա այդ՝ «Ты кто такой, чтобы…?» («Ո՞վ ես դու, որ ․․․») հարցի  պատասխանը Հայաստանի վարչապետը տվել է մեր բանակի հուլիսյան հաղթական մարտերից հետո՝ ընդգծելով, որ ՀՀ Զինված ուժերը ջախջախեցին ադրբեջանական բանակի մարտունակության մասին Ալիևի կառուցած միֆը և հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից։ Իրականում հուլիսին հենց Հայաստանն էր խոսում ուժի դիրքերից՝ հաղթողի իրավունքով։ Հետևաբար, որպես ռազմական գերիշխանություն ունեցող ուժ՝ Հայաստանը լրիվ իրավունքներն ունի բանակցությունների մասին պայմաններ թելադրելու համար։ Բայց ինչպես տեսանք վերևում՝ Փաշինյանի ներկայացրած 7 կետերը ոչ թե ապակառուցողական նախապայմաններ են, այլ խելամիտ, տրամաբանական դրույթներ, եթե կուզեք՝ առաջարկներ, որոնք միայն կօգնեն առաջ շարժվելու ավելի քան 30 տարի ձգվող այս հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ։ Չէ՞ որ դա է ցանկանում նաև պարոն Ալիևը։ Դրա համար էլ բողոքում է հայկական կողմից, Մինսկի խմբի համանախագահներից պահանջում է ավելի ակտիվ գործել, վերսկսել «առարկայական բանակցությունները» և այլն, և այսպես շարունակ։

Բայց, իհարկե, ավելի գեղարվեստական կլիներ Բաքվի բռնապետին պատասխանել իր իսկ երկրում, հատկապես թալիշների շրջանում տարածված «Մեյխանա» (Meyxana) երաժշտական-բանահյուսական խաղերի հիթային բառերով՝ «Ты кто такой, давай до свидания!»։ Ի դեպ, այն ժամանակ, երբ այս տեսանյութը իսկական հիթ դարձավ Յութուբում, ասում էին, թե այդ բառերը, որոնց հեղինակները անկախության ձգտող թալիշ ժողովրդի ներկայացուցիչներն են, քողարկված կերպով հասցեագրված էին հենց Ալիևին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում