Մեծ Բրիտանիայի թագավորական մեծ ընտանիքում ուրախ առիթ է: Եղիսաբեթ II-ի թոռնուհին՝ արքայադուստր Էժենին շուտով մայր կդառնա և 94-ամյա թագուհին նախատատ կդառնա իններորդ անգամ:
Ինչպես նշվում է Բուքինգհեմյան պալատի Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ, «Նրա թագավորական բարձրություն արքայադուստր Էժենին և միստր Ջեք Բրուքսբենկը» երեխայի ծննդյանը սպասում են 2021թ.-ի սկզբին: