Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանք խոսել են Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին և քննարկել են «ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիները»: Բացի այդ, Տիխանովսկայան և պետքարտուղարի օգնականի տեղակալը քննարկել են հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնելու թեմայի շուրջ երկխոսությանը ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը: