Իսպանիայի վարչապետ Խոսե Ռոդրիգես Սապատերոն որոշում է կայացրել ցրելու գործող խորհրդարանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նախատեսվում է, որ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 20-ին:
Գործակալությունում կարծիք են հայտնում, որ այս որոշումը պայամանվորված է իշխող սոցիալիստների՝ խորհրդարանում ավելի մեծ ներկայություն ունենալու ցանկությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ աճում է Սապատերոյի կուսակցության վարկանիշը և բարելավվել է գործազրկության վիճակագրությունը: