Չինաստանի իշխանությունները նախատեսում են արտադրել մոտ 610 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մինչև 2020 թվականի ավարտը, իսկ ավելի քան 1 միլիարդ՝ 2021 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ Առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցչի հայտարարությունը:
«Մեր ընթացիկ գնահատականներով՝ այս տարվա վերջին կարտադրվի 610 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Սա ընթացիկ տարում, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կարող է հասնել 1 միլիարդի », – ասել է կոմիտեի ներկայացուցիչը: