Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

ԲԴԽ-ն արտագնա նիստ է անցկացրել Սյունիքի մարզում

Սեպտեմբերի 17-ից 18-ը Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզում էր: Աշխատանքային խմբում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը:

Այցի շրջանակներում կայացել է հանդիպում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, դատավորների և աշխատակազմի հետ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրել է նորանշանակ դատավորներ Բորիս Բախշիյանին, Էմին Աբգարյանին, Ռոմեն Ահարոնյանին և Կարապետ Բադալյանին: Դատավորի բարդ և պատասխանատու լիազորությունները ստանձնելու կապակցությամբ նորանշանակ դատավորներին շնորհավորելով ՝ Խորհրդի նախագահը և խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ նրանք, համալրելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կազմը, իրենց ամենօրյա աշխատանքով կնպաստեն արդարադատական գործընթացների պատշաճ իրականացմանը, դատական իշխանության հեղինակության և արժանապատիվ դատավորի կերպարի հասարակական ընկալման բարձրացմանը:

Մարզային դատարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Դատավորների կողմից ներկայացվել են նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:

Նշվել է, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Մի շարք հարցեր տեղում ստացան լուծումներ:

Կարևորվել է նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:

Ամփոփելով խորհրդակցությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել դատարանի նախագահին, աշխատակազմին, Դատական դեպարտամենտի ղեկավարին և կարգադրիչների ծառայության պետին:

Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է խորհրդի նիստ: Օրակարգում առկա հարցերի վերաբերյալ կայացվել են համապատասխան որոշումներ:

Աշխատանքային այցի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց են կատարել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նաև Գորիսի և Կապանի նստավայրերում, տեղում ծանոթացան նստավայրերի շենքային պայմաններին, գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում