Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Դատախազության անգործության հետևանքով ռուսական ռազմաբազայի ղեկավարն իրեն անպատժելի է զգում․ գյումրեցի կնոջ սպանության գործը՝ փակուղում

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատավարությունը դոփում է տեղում։ 2019-ի օգոստոսի 16-ից մինչ օրս դատական նիստեր չեն կայանում՝ պայմանավորված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կալանքը կրելու հանգամանքով:

Սեպտեմբերի 24-ին կրկին դատական նիստ էր նշանակված, սակայն ռուսական ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը միջնորդությամբ դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին՝ առաջարկելով դատական նիստերն անցկացնել ռուսական բազայի տարածքում՝ տեսակապի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը սեպտեմբերի 23-ին առարկություն են ներկայացրել գործը քննող դատավոր Ադրինե Ղուկասյանին՝ գտնելով, որ Մարտինյուկի միջնորդությունն անհիմն է: Քրեական գործով դատական նիստերը ռազմաբազայի տարածքում տեսակապով իրականացվել չեն կարող, որովհետև դա հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես, համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի՝ ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին: «ՀՀ դատարանի վարույթում գտնվող քրեական գործը չի կարող քննվել այլ կերպ, քան սահմանված է օրենքով, իսկ դատարանը և դատավարության մասնակիցները, այդ թվում և ամբաստանյալը, պարտավոր են ենթարկվել և պահպանել օրենքով սահմանված վարույթի կարգը: Դատական նիստերը ռազմաբազայի տարածքում տեսակապով չեն կարող իրականացվել նաև այն հիմնավորմամբ, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսդրությամբ նման իրավակարգավորում սահմանված չէ: Բացի դրանից՝ ռազմաբազայի հրամանատարը քրեական գործի շրջանակներում չունի դատավարության մասնակցի կարգավիճակ, հետևաբար՝ զրկված է նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկն ակնհայտ ապօրինի, անհիմն պատճառաբանություններ է ներկայացնում՝ հրաժարվելով դատարանում ապահովել Ա. Ռազգիլդեևի ներկայությունը: Սա է վկայում, թերևս, այն, որ մինչ կորոնավիրուսի համավարակը ևս, նա առանձնապես ջանքեր չի գործադրել Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու ուղղությամբ՝ փոխարենը շարունակաբար պահանջում է Ռազգիլդեևի ու նրան ուղեկցողների անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ, որոնք, իբր, ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել հայկական կողմից։ Բազմիցս ենք նշել, որ իր այս վարքագծով ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը ՀՀ տարածքում խոչընդոտում է դատարանի գործունեությանն ու արդարադատության իրականացմանը, դիտավորությամբ չի կատարում դատարանի օրինական պահանջը Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու վերաբերյալ: Պակաս մտահոգիչ չէ և այն, որ նրա այս վարքագիծը ո՛չ դատախազության և ո՛չ էլ դատարանի կողմից մինչ օրս իրավական որևէ գնահատականի չի արժանացել»,- ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նա «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ երեկ նախատեսված դատական նիստի ժամանակ դարձյալ Ռազգիլդեևը դատարան չի բերվել, քանի որ պարզվել է, որ նա էլ ռազմաբազայի հրամանատարի դիմումի օրինակով նույնաբովանդակ դիմում է ներկայացրել դատարան և կորոնավիրուսի պատրվակով խնդրել է դատական նիստերն անցկացնել հեռավար։ Եվ, քանի որ ամբաստանյալի միջնորդությունը պետք է քննվի իր ներկայությամբ, միջնորդությունը չի քննարկվել, և դատական նիստը դարձյալ հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 10-ին, որպեսզի ապահովվի ամբաստանյալի ներկայությունը։ Սաքունցը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ դատական նիստերը հետաձգելու բուն պատճառները վերացնելու փոխարեն հերթական անգամ նիստը հետաձգվում է, որը անընդունելի է։ «Ես ասացի, որ նիստերը հետաձգվում են ռուսական ռազմաբազայի հրամանատարի անհիմն ու ապօրինի միջամտությունների հետևանքով, և դատավորն ու դատախազն այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկեն՝ քրեական գործ հարուցեն ու այդ խոչընդոտը վերացնեն»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ այս հարցն արդեն դուրս է եկել իրավական հարթությունից և տեղափոխվել քաղաքական հարթություն։ «Հասել է արդեն այն վիճակին, որ ամբաստանյալն է որոշում, թե իր գործով դատական նիստն ինչ կարգով անցկացվի։ Սա գլխավոր դատախազի անմիջական անգործության հետևանքն է և իշխանության մեղավորությունն է։ Մենք ի սկզբանե հարց էինք բարձրացրել, որ Ռազգիլդեևը պետք է գտնվի ՀՀ քրեակատարողական հիմնարկում, բայց երբ որ այդ հարցը չլուծվեց, ունեցանք այն վիճակը, որը հիմա է։ Հարցը նաև այն չէ, որ խնդիրը չլուխվեց, այլ որ մինչ օրս մնում է չլուծված։ Ռազգիլդեևը ներկայացնելով ռուսական ռազմաբազայի ղեկավարի նույն դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ դատարանում իր ֆիզիկական անվտանգությունը չեն կարող ապահովել, կամ հիմա էլ կորոնավիրուսին է հղում կատարվում և այլն։ Այս քայլերով Ռազգիլդեևը ցույց է տալիս, որ գտնվում է ռուսական բազայի ղեկավարի անմիջական հսկողության ներքո, իսկ բազայի ղեկավարն այս գործով առհասարակ որևէ մասնակցություն, իրավական կարգավիճակ չունի, բայց իր գործողություններով խոչընդոտում է արդարադատության իրականացմանը»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքերով՝ եթե ՀՀ որևէ քրեակատարողական հիմնարկի ղեկավար հրաժարվեր ամբաստանյալին դատարան ուղարկել, անմիջապես նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվեր, բայց այդ դեպքում, երբ ռուսական ռազմաբազայի ղեկավարը, որը փաստացի հանդիսանում է Ռազգիլդեևի պահման վայրի ղեկավար, հրաժարվում է ամբաստանյալին ուղարկել դատարան ու փաստացի մնում է անպատիժ, իրեն անպատժելի է զգում։ Սաքունցի խոսքերով՝ կարելի է արձանագրել, որ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործը հայտնվել է փակուղում գլխավոր դատախազության անգործության հետևանքով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում