Ռուսաստանի գողերի համայնքի նախկին ղեկավար, 45-ամյա Կախաբեր Փարպալիային, որը քրեական շրջանակներում հայտնի էր որպես Կախա Գալսկի, մահացած են հայտնաբերել Օմսկի Դաշնային քրեակատարողական ծառայության բաժնում՝ գրում է ekhokavkaza.com-ը:
«Հաստատության բժշկական ծառայության անձնակազմը և շտապօգնության խումբը իրականացրել են վերակենդանացման միջոցառումներ: Դրանք ոչ մի արդյունք չեն տվել, գրանցվել է դատապարտյալի կենսաբանական մահը: Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խումբը չի հայտնաբերել մարմնական վնասվածքներ կամ հբռնի մահվան հետքեր: Մահվան նախնական պատճառը անկարծակի կորոնար մահն է՝ թոքի զարկերակային էմբոլիան: Փաստի վերաբերյալ նախաքննություն է իրականացվում», – ասված է Օմսկի ԴՔԾ- ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Փրայմ Քրայմ»-ը գրում է, որ սեպտեմբերի 22-ին Փարպալիան ժամանել է Օմսկի Դաշնային քրեակատարողական ծառայության բաժին՝ պատիժը կրելու, որից հետո նրան դաժան ծեծի են ենթարկել:
«Օմսկի վարչակազմը ավանդաբար համարվում է «կարմիր» և գողերի ավանդույթների հանդեպ ամենաանհանդուրժողը: Օրենքով գողի համար Օմսկ հասնելը հավասարազոր է մահապատժի», – հայտնում է թերթը: