Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ինձ քաղաքի հարցերն են հուզում, քաղաքական խնդիրներով զբաղված չեմ». Մամիկոն Ասլանյանը նորից կառաջադրվի՞

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բացառում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին իր առաջադրվելը։ Այդ մասին Ղուկասյանը նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։ Իր առաջադրվելու լուրերի հետ կապված մարզպետը լրագրողներին հակիրճ պատասխան տվեց. «Բացառում եմ»։

Անդրադառնալով մարզպետի պաշտոնից ազատվելու լուրերին՝ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նման քննարկում չի եղել։ Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ նրան կարող է փոխարինել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով այդ հարցին, նշել է. «Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշտոնավարել որպես Լոռու մարզպետ, ինձ հետ կապված նման քննարկում գոյություն չունի թիմի ներսում»։

Վանաձորում հաջորդ տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունները բավականին ուշագրավ են։ Գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, բայց հեղափոխությունից հետո վերջինս պաշտոնանկ չարվեց, և, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, նրան հաջողվել է գործող իշխանությունների հետ բարյացակամ հարաբերություններ հաստատել։

«Առաջին լրատվական»-ը Ասլանյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հաջորդ տարի առաջադրվել: «Առայժմ վաղ է ապագա պլանների մասին խոսել, որոշումներ կայացնել։ Մենք մեր աշխատանքով ենք զբաղված, երբ որոշում ունենամ վերջնական, կհայտարարեմ»,- պատասխանեց նա։

Ի՞նչ հարաբերություններ ունի քաղաքապետը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ մեր հարցին ու դիտարկմանը, թե, ըստ մամուլի հրապարակումների, նրանց հարաբերությունները լարված են, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Սովորական աշխատանքային հարաբերություններ են, ոչ ավելին»։

Արդյոք Մամիկոն Ասլանյանին այս ընթացքում խանգարե՞լ է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ լինելը, ի՞նչ խոչընդոտներ են եղել իշխող քաղաքական ուժի հետ հարաբերություններում: «Ես քաղաքապետարանի շենքի ներսում այլ քաղաքական խնդիրներով զբաղված չեմ, քաղաքի հետ կապված հարցերն են ինձ հուզում, այլ բան չի եղել, որ խնդիրներ առաջացած լինեն»,- պատասխանեց Վանաձորի գործող քաղաքապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում