Մոսկվան միջոցներ է ձեռնարկում մարդկանց առավել խոցելի խմբերի համար՝ կապված քաղաքում վարակվածների թվի աճի հետ: Այս մասին հաղորդվում է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում:
Քաղաքապետը, հղում անելով բժիշկների տվյալներին, նշել է, որ մրսածությունն ու կորոնավիրուսը միաժամանակ շատ վտանգավոր են և կարող են բերել լուրջ հետևանքների: Դա առաջին հերթին վերաբերում է տարեցներին և խրոնիկ հիվանդություններով տառապողներին:
Այս պատճառով, երկուշաբթի, սեպտեմբերի 28-ից, 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին և խրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ չի տրվում անհարկի լքել իրենց տները:
65-ից բարձր աշխատող կենսաթոշակառուները և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները պետք է անցնեն աշխատանքի հեռավար ձևաչափի կամ արձակուրդ վերցնեն:
Վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 280.408 դեպք, մահացել է 5.115 մարդ, առողջացել է 241.656 մարդ: