Ռիո դե Ժանեյրոյի ավանդական կառնավալային շքերթը չի կայանա 2021թ.-ի փետրվարին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, նման որոշում է կայացրել Սամբայի դպրոցների անկախ լիգան: Այս մասին հայտնում է Globo-ն՝ հղում անելով լիգայի նախագահ Խորխե Կաստանեյրայի հայտարարությանը:
«Սա ոչ թե չեղարկում է, այլ հետաձգում և լուծման որոնում: Չի կարելի փետրվարին շքերթ անցկացնել»,- ասել է Կաստանեյրան:
Այժմ երթի հնարավոր ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, վստահ է լիգայի նախագահը: Ըստ նրա, կառնավալի անցկացումը կախված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստացման և իմունիզացիայի անցկացման ժամկետներից: