Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Բյուրոկրատական ապարատը հաղթեց հեղափոխականությանը․ Արման Բաբաջանյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի երկրորդ դիմումը։ Գոգյանը, ցավոք, հեռացավ կրթության ու գիտության համակարգից։ Բայց, ի դեմս Գոգյանի, այդ համակարգից հեռացավ հեղափոխականության, իրական հեղափոխական գուցե վերջին նշույլը, որը վստահաբար բացասական ազդեցություն է ունենալու կրթության ու հատկապես գիտության ոլորտների համար։ Խնդիրը Սմբատ Գոգյանի անձը չէ, այլ այն, որ ի դեմս Գոգյանի՝ գիտական աստիճանակարգերի շնորհման համակարգը ստացել էր արմատապես բարեփոխվելու հեղափոխական հնարավորություն։

Խորհրդային բյուրոկրատիզմից հետո տասնամյակներ շարունակ այդ համակարգում արմատավորված նույնքան գորշ բարքերը ամբողջությամբ արժեզրկել էին գիտական կոչումների շնորհման համակարգն ու այդ կոչումներն ընդհանրապես։

Գալով ԲՈԿ՝ Սմբատ Գոգյանը փորձեց կանգնեցնել տասնամյակների արատավոր ընթացքը՝ գիտական կոչումների շնորհման համակարգը համապատասխանեցնելով միջազգային առաջավոր չափանիշներին։ Բայց այդ ճանապարհին Գոգյանը անխուսափելիորեն պետք է առնչվեր նաև անցյալի հետ, նախկինում խայտառակ կերպով շնորհված գիտական կոչումների վերհանման ու վերանայման անհրաժեշտության հետ։ Այս համակարգում հեղափոխություն իրականացնելու Գոգյանի փորձերը առաջին իսկ օրվանից հանդիպեցին հեղափոխական իշխանության որոշ ամենահեղափոխական ներկայացուցիչների դիմադրությանը։ Ու թեև Գոգյանը չհանձնվեց, պայքարեց իր գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար, սակայն բյուրոկրատական համակարգը ավելի զորեղ գտնվեց։
Ապարատը հաղթեց հեղափոխականությանը։

Իրականում Սմբատ Գոգյանի կողմից իրականացվող բարեփոխումների հիմքում ընկած էին ոչ թե անձերը, այլ արժեքները, և նրա պայքարը ոչ թե անձնային էր, այլ գաղափարական ու արժեքային։ Ու ամենացավալին այս պատմության մեջ արժեբանական այդ մոտեցման պարտությունն է և ոչ թե Գոգյանի հեռացումը համակարգից։ Որպես տաղանդաշատ գիտնական՝ նա վստահաբար շարունակելու է իր ավանդը բերել մեր գիտության զարգացմանը։ Եվ Գոգյանի հեռացումը կորուստ էր ոչ թե նրա, այլ առաջին հերթին իշխանության համար, որն այս հրաժարականից պետք է հետևություններ կատարի առ այն, որ առանց արժեքային, գաղափարաբանական հիմքի որևէ ազնիվ անհատ չի ծառայելու պետությանը։ Իսկ հատկապես կրթության ու գիտության ոլորտները սարսափելիորեն ունեն այդպիսի կադրերի պակաս։

Վկան այն խայտառակ իրավիճակն է, որը տիրում է համակարգում՝ սկսած ԵՊՀ-ում, Հայաստանի պետական տնտեսագիտական ու Շիրակի պետական համալսարաններում առկա աղաղակող խնդիրներից, մինչև կրթական չափորոշիչների հետ կապված հակասական նախաձեռնություններ։

Կրթության ու գիտության ոլորտն ունի ազնիվ ու անկաշառ կառավարիչների կարիք, որոնք իսկապես կունենան այդ արժեբանական, գաղափարական ուղղվածությունը։ Այդպիսի կադրերի բացակայությունն է պատճառը, որ ազգային անվտանգության կարևորություն ունեցող այդ ոլորտներում կատարվող փոփոխությունների շուրջ բանավեճերը իջել են անթույլատրելի ցածր մակարդակի, որովհետև դրանց հիմքում դրված են ոչ թե արժեքներն ու գաղափարները, այլ մանր, նեղ կուսակցական քաղաքական շահերը, որոնց առկայությունն ու առավել ևս՝ գերակայությունը կրթության ու գիտության ոլորտներում ուղղակի անթույլատրելի են։

Կրթության ու գիտության, մշակույթի ոլորտները անհրաժեշտաբար պետք է լցվեն նոր արժեքներով ու նոր գաղափարներով, որոնք հնարավորություն կտան, արժևորելով մեր հարուստ անցյալն ու ժառանգությունը, կառուցելու ժամանակի պահանջներին ու բարձր չափորոշիչներին համապատասխանող կենսունակ համակարգեր ու կառուցակարգեր։ Հենց չափորոշիչները, ինստիտուցիոնալ, համակարգային խնդիրները պետք է լցնեն այդ ոլորտներին վերաբերող բանավեճերը՝ դրանք դուրս բերելով անձերի, պաշտոնյաների մասին մակերեսային քննարկումներից։ Հատկապես կրթության ու գիտության ոլորտներում մենք պետք է ունենանք արժեբանական հիմքի վրա խարսխված բարեփոխումների այնպիսի օրակարգ, որը անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք բարձր չափանիշներին չհամապատասխանող կադրերից ու պաշտոնյաներից։ Այլապես մեր իսկ իրականացրած հեղափոխությունը մնալու է սոսկ որպես քաղաքացիական-քաղաքական ակտ՝ առանց խորքային շարունակության, որովհետև իրական հեղափոխությունը առաջին հերթին արժեքների, մտածողության, աշխարհայացքի փոփոխությունն է, որը սկսվում է կրթության ու գիտության բնագավառներից։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3678781712152529/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում