Սաուդյան Արաբիան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Վերջին տարիներին, սակայն, պայմանավորված նաև Ռիադ-Անկարա լարված հարաբերություններով, թագավորական ընտանիքը, թվում է, փոխում է Հայաստանի հանդեպ քաղաքականությունը: