Thursday, 18 04 2024
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա

Ալիևը հերթական անգամ դժգոհել է Մինսկի խմբի համանախագահ երկրներից

Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հեռավար ելույթում կրկին դժգոհել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից «ապարդյուն գործունեության» համար:

Ադրբեջանի ղեկավարը նորից պնդել է, որ «Բանակցությունները չպետք է անցկացվեն միայն հանուն բանակցությունների, դրանք պետք է լինեն նպատակային և բովանդակային: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»:

Ալիևը նաև սրտնեղել է այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանին ավելի քան մեկ տոննա ռազմամթերքի մատակարարումից։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, չունի միլիարդավոր դոլարներ սարքավորումներ ձեռք բերելու համար, մենք ենթադրում ենք, որ Հայաստանն այդ բեռներն անվճար է ստացել։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց»,- առանց որևէ փաստարկի և անուններ նշելու հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևն իր ելույթում կրկին շեշտել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի լինի բանակցությունների առարկա։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում