Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Սերխիո Ռամոսի ֆենոմենը. Ինչ է փոխվել «Արարատ-Արմենիայում»

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆ։ Երեկ մեր թիմը Երևանում լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով առավելության հասավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ։ Առաջին կեսի մեկնարկային րոպեներին Հայաստանի չեմպիոնն առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: «Ցելյեն» էլ շեշտը դնում էր հակագրոհների վրա: Երկու ակումբներն այդպես էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» շարունակում էր տիրել նախաձեռնությանը, բայց գրոհների եզրափակումն անարդյունք էր: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» դրամատիկ պայքարում կրկին լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլա Էշին»։ Այս մրցավեճում ևս հաղթական գոլի հեղինակ էր դարձել Վակուլենկոն։ Վերջինիս վերջին ելույթները կարելի է թերևս որակել մեկ բառով՝ ֆենոմենալ։

Ի տարբերություն նախորդ խաղի՝ երեկ «Արարատ-Արմենիան» ցույց տվեց անհամեմատ ավելի որակյալ և դինամիկ ֆուտբոլ։ Պաշտպանությունում գրեթե չեղան ձախողումներ, իսկ դաշտի կենտրոնում գնդակի վերահսկումն արդյունավետ էր։ Հենակետային գոտում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան այս անգամ վստահել էր Սարգիս Շահինյանին, որը, «Ֆոլա Էշի» դեմ մրցավեճում դուրս գալով փոխարինման, դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ Շահինյանի ակտիվ գործողությունների շնորհիվ սլովենական ակումբին չհաջողվեց ճեղքումներ կատարել դաշտի կենտրոնում։ Սա տակտիկական առումով միանգամայն արդարացված որոշում էր, որն էապես նպաստեց հաղթանակին։

Ճիշտ որոշում էր նաև հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյին մեկնարկային կազմում չընդգրկելը։ Հանդիպման վերջնամասում դուրս գալով փոխարինման՝ այս ֆուտբոլիստը թարմություն և սրություն հաղորդեց մերոնց խաղին։

«Տակտիկապես շատ հարուստ խաղ էր։ Մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ էր, թիմն ուներ ինչպես լավ հարձակվողներ, այնպես էլ վինգերներ։ Բայց մենք ամեն ինչ գիտեինք նրանց մասին։ Գիտեինք, թե ինչպես են նրանք խաղում։ Գիտեինք նույնիսկ անհատական որակների մասին։ Իմ խաղացողները հիանալի աշխատանք են կատարել։ Մենք շատ լավ ուսումնասիրել էինք մրցակցին, և շատ ուրախ եմ, որ իմ խաղացողները պատվով կատարեցին աշխատանքը։ Իմ խաղացողներն արժանի էին այս հաղթանակին։ Չնայած լրացուցիչ ժամանակին՝ մենք ֆիզիկապես լավ տեսք ունենք»,- խաղից հետո ասել է Կամպանյան։

Վերջինս խոսել է նաև կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի խաղի մասին՝ նրան համեմատելով «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։ «Ուրախ եմ մեր Սերխիո Ռամոս Վակուլենկոյի համար։ Մենք կարողանում էինք շատ լավ գնդակ պահել այսօր։ Կային պահեր, երբ դա շատ անհրաժեշտ էր անել, որպեսզի մրցակիցը չհակագրոհի։ Որքան ժամանակն անցնում էր, թիմն իրեն ավելի լավ էր զգում, ու վերջապես մենք կարողացանք գոլ խփել։ Կարող եմ ասել, որ ես ամեն օր այս թիմին ավելի ու ավելի լավ եմ ճանաչում ու հասկանում»,- ավելացրել է Կամպանյան։

Այսօր կարող ենք արձանագրել, որ իսպանացի մասնագետը կարճ ժամանակահատվածում կատարել է շոշափելի աշխատանք։ Հիշեցնենք, որ մինչև «Ֆոլա Էշի» հետ հանդիպումը՝ «Արարատ-Արմենիային»՝ Կամպանյայի գլխավորությամբ, 5 հանդիպումներում անընդմեջ չէր հաջողվել հաղթել։ Դա միանգամայն նորմալ պրոցես էր։ Թիմում տեղի էր ունեցել գլխավոր մարզչի փոփոխություն, մի շարք առաջատար խաղացողներ հեռացել էին թիմից։ Ցավալի էր թերևս, որ այդ պրոցեսը «Արարատ-Արմենիայում» տեղի ունեցավ եվրագավաթների խաղարկությանն ընդառաջ։

Ինչևէ, Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգրի համար «Արարատ-Արմենիան» մրցելու է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Ասել, որ մեզ բաժին է հասել անանցանելի մրցակից, բոլորովին ճիշտ չի լինի։ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 4-րդ փուլում «Ցրվենա Զվեզդան» զիջել է Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»։ Այն նույն «Օմոնիային», որի հետ «Արարատ-Արմենիան» մրցել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում։ Այդ մրցավեճում «Արարատ-Արմենիան» ուներ հաղթելու իրական հնարավորություն, սակայն լրացուցիչ ժամանակում գնդակ ընդունեց և պարտվեց 0։1 հաշվով։

Այս պահին «Արարատում» խնդրահարույց է թերևս հարձակման գիծը։ Վերջին երկու հանդիպումներում մեր չեմպիոնը չի իրացրել մոտ 10 իրական գոլային հնարավորություն։ Հարձակման օղակը կարգավորելու պարագայում պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելը իրատեսական կլինի։

Նշենք նաև, որ «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպումը ևս կայանալու է Երևանում՝ հոկտեմբերի 1-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում