Լուրեր
Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը. Գագիկ Ծառուկյան
  • 12:57
  • 2020-09-25
  • Դիտումներ՝ *

Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը։ Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրից դուրս գալուց հետո։ Ծառուկյանը լրագրողների այլ հարցերին չի պատասխանել՝ հորդորելով դիմել փաստաբաններին։ Դատարանի բակում նրան դիմավորեցին իրեն աջակցող քաղաքացիները։ Քաղաքացիներից մեկը դիմեց Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարող է իրեն փոխանցել փաստաթուղթ, ինչին ի պատասխան Ծառուկյանը հորդորեց փաստաթուղթը տալ Նաիրա Զոհրաբյանին։

  • Դիտումներ՝ *