Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Պզոյի գործից հետո կկեղծեն էլեկտրոնային տարբերակով

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ներառված օրենքի նախագծերից մեկը վերաբերում է «Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմանը:
Այն մշակել է արգործնախարարությունը` ոստիկանության հետ համատեղ և նախագծի ընդունման անհրաժեշտությունն այսպես հիմնավորել. «…որպեսզի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հետ համատեղ էլեկտրոնային ցանցի ստեղծմամբ մուտքագրվեն Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք ստանալու համար դիմումի գրանցումը, հաշվառումը, հարցումն ինֆորմացիոն կենտրոն, պատասխանի ստացումը և տեղեկանքի ձևակերպումն իրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով… և առավել սեղմ ժամկետներում»: Ըստ նախագծի, Հայաստանում նման տեղեկանքներ տրամադրում է արգործնախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ արտգործնախարարը մեկամսյա ժամկետում պետք է կարողանա արտգործնախարարության պաշտոնական կայքում և քաղաքացիների ընդունելության սրահում տեղադրել այն պետությունների ցուցակը, որոնց կողմից տրված լիազորագրերը առանց լրացուցիչ վավերացման և (կամ) թարգմանության հիմք են հանդիսանում Հայաստանում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման համար և «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից պետությունների ցուցակը, որոնց իշխանություններին Հայաստանում դատվածության և հետախուզման առկայության մասին ներկայացվող տեղեկանքը պետք է վավերացվի ապոստիլով: Տեղեկանք ստանալու նպատակով դիմում կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք` անկախ քաղաքացիությունից: Ստացված դիմումների գրանցումը, հաշվառումը, հարցումն ինֆորմացիոն կենտրոն, պատասխանի ստացումը և տեղեկանքի ձևակերպումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումն ընդունելու պահին անհրաժեշտ տվյալները գրանցվում են էլեկտրոնային համակարգ, որը ձևավորում է ծանուցագիր: Ծանուցագրում նշվում է դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, դիմումի գրանցման ամսաթիվը, 12-նիշանի հսկիչ համարը և տեղեկանքը պատրաստ լինելու օրը: Ծանուցագիրը տպվում և տրամադրվում է դիմողին: Դիմողի ցանկությամբ ծանուցագիրը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով: Դիմումն էլեկտրոնային համակարգում գրանցվելու պահին համակարգը ստեղծում է էլեկտրոնային պահանջագիր, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով առաքվում է ինֆորմացիոն կենտրոն: Այնտեղ պահանջագրի հիման վրա կատարվում է համապատասխան ստուգում և Հայաստանում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկությունը կամ դրանց բացակայության մասին նշումը մուտքագրվում է տվյալ պահանջագրի համապատասխան դաշտում և ամրագրվում է ստուգումն իրականցնող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Նախարարությունից ստացված էլեկտրոնային պահանջագրերին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Այդ պատասխանի հիման վրա էլ նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպում է տեղեկանքը` հայերեն և օտար լեզվով` դիմողի ցանկությամբ: Տեղեկանքը տպվում է պաշտպանված ձևաթղթի վրա, անհրաժեշտության դեպքում վավերացվում է ապոստիլով կամ ստորագրվում է նախարարության համապատասխան պաշտոնատար անձի կողմից և կնքվում նախարարության հյուպատոսական վարչության անվանումն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը պարունակող կլոր կնիքով: Տեղեկանքն առձեռն հանձնվում է դիմողին նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում:
Էլեկտրոնային համակարգից օգտվելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է նախարարությունում` ՀՀ արտգործնախարարը, ՀՀ ինֆորմացիոն կենտրոնում` ՀՀ ոստիկանապետը, ներկայացուցչություններում` տվյալ ներկայացուցչության ղեկավարը: Էլեկտրոնային համակարգի ադմինիստրատորը նշված պաշտոնատար անձանց համար ստեղծում է օգտվողի անուն և գաղտնաբառ, ովքեր պատասխանատու են իրենց գաղտնաբառը գաղտնի պահպանելու համար: Տեղեկանքը տրամադրվում է դիմումը ստանալուց առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից և առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացուցչության կողմից:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու է այս նախագիծը հանկարծ ներկայացվել կառավարություն. սրա ամբողջ իմաստը Պզոյի հանցախմբին բռնելուց հետո ամերիկյան իշխանություններին զուտ ձևականորեն ցույց տալն է, թե նման տեղեկանքներ տալու ձևը փոխում ենք. էլեկտրոնային համակարգ ներդնելով` նվազեցնում ենք հայ պաշտոնատարների (տարբեր տրամաչափերի) առնչությունը այդ տեղեկանքների տրամադրման գործընթացին, որպեսզի նրանց միջոցով այլևս փաստաթղթեր չկեղծվեն և այդ ճանապարհով ՀՀ քաղաքացիները չհայտնվեն այդ երկրում ու հանցագործություններ անեն, եկամուտներն էլ ուղարկեն Հայաստան: Բայց ի՞նչն է խանգարում հայ պաշտոնյաներին` նույն կեղծումներն անել էլեկտրոնային տարբերակով, ասենք` ստորագրություն կեղծեն ու ասեն, թե անհայտ հաքերներն են կոտրել գաղտնաբառը ու կեղծել ստորագրությունը: Կարճ ասած` փոխանակ անկաշառ պաշտոնյաներ պատրաստենք, որ միջազգային հարաբերություններում խայտառակ չլինենք, թիթեռ ենք նկարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում