Ֆրանսիայում գրանցվել Է մեկ օրում երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային բարձր աճ: Այդ մասին, հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է ավելի քան 16 հազար նոր դեպք:
Բացի այդ, 52 մահ է գրանցվել COVID-19-ով հիվանդացածների շրջանում: Վերջին ժամանակներս բազմաթիվ եվրոպական երկրներում վատթարացել է կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը: Ավելի վաղ սեպտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայում նույնպես գրանցվել է երկրի համար մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացածների ռեկորդային քանակություն։