Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի կարծիքով իր ֆուտբոլիստներն արժանի էին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցելյե»-ի դեմ տոնած հաղթանակին:
«Տակտիկապես հարուստ խաղ ստացվեց: Հակառակորդ թիմը ֆիզիկապես շատ ուժեղ էր և ուներ լավ հարձակվողներ: Սակայն մենք ամեն ինչ գիտեին նրանց խաղի մասին: Անցած շաբաթվա ընթացքում իմ ֆուտբոլիստները հրաշալի աշխատանք կատարեցին: Իմ ֆուտբոլիստներն արժանի էին այսհաղթանակին»,- խաղից հետո պատասխանելով լրագրողների առցանց հարցերին ասել է Կամպանյան:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն: «Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվա արդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: «Արարատ-Արմենիա»-«Ցոլյե»` 1:0: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում հոկտեմբերի 1-ին կխաղա Սերբիան ներկայացնող «ՑրվենաԶվեզդա»-ի հետ Երևանում: