Ցանկացած զարգացումների պատրաստ ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։
«Վստահաբար ասում եմ՝ այս ամենը չի նշանակում, որ մեր պայքարը նահանջելու է։ Մեր պայքարն ավելի մեծ թափով կշարունակվի, եթե անարդար որոշումներ կայացվեն։ Անգամ, եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի»,- ասաց Էնֆիաջյանը՝ նշելով, որ օրենքով սահմանված բոլոր միջոցները կիրառելու են իրենց պայքարի ժամանակահատվածում։