Վիլ Միրզայանովի կողմից գրքի հրապարակումից հետո, որը նկարագրում է մարտական թունավորումների համակարգը, «Նովիչոկ» նյութը կարող է պատրաստվել ցանկացած քիմիական լաբորատորիայում, պատմել է «Նովիչոկը» մշակող Լեոնիդ Ռինկը։
Ռինկը մեղադրել է ԱՄՆ մեկնած Միրզայանովին բաց գրականության մեջ խիստ գաղտնի տվյալներ հրապարակելու համար: Նա գրքի հեղինակին կոչ է արել ներողություն խնդրել ոչ թե Ալեքսեյ Նավալնիից, այլ երկրից ու համաշխարհային հանրությունից:
«Ցանկացած լաբորատորիայում, խնդրեմ, պատրաստիր, ոչ ոք չի խանգարի»,- նշել է Ռինկը։