Ֆրանսիայում վերջին մեկ օրվա ընթացքում 16.096 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը երկրի համար նոր ռեկորդ է դարձել համաճարակի սկզբից ի վեր: Այս մասին տեղեկացնում է Worldometer պորտալը։
Նաև հաղորդվում է մահվան 52 դեպքերի մասին: Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 497 հազար դեպք, 94 հազարը ապաքինվել է, 31 հազար մարդ մահացել է: