Սեպտեմբերի 26-ին և 27-ին երկիրը կգտնվի չափավոր մագնիսական փոթորիկների ազդեցության տակ: Այս մասին հաղորդել է Phobos օդերևութաբանական կենտրոնը:
«Առաջին հանգստյան օրը Երկրի մագնիսոսֆերան թույլ փոթորկված կլինի, ակտիվության գագաթնակետը կլինի կիրակի օրը, երբ որոշակի ժամերի հնարավոր կլինի թույլ, G1 մակարդակիմագնիսական փոթորիկների ձևավորում», – ասել են օդերևութաբանները։
Նշվում է, որ հանգստյան օրերի ավարտին գեոմագնիսական դաշտը կսկսի վերադառնալ նորմալ վիճակին և ամբողջովին կհանդարտվի առաջիկա շաբաթվա կեսերին: