Իտալիայի Սպոլետո քաղաքի տաճարից գողացել են Հռոմի Հովհաննես Պողոս II պապի արյունով սրվակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Սպոլետո-Նորչի արքեպիսկոպոսարանի հայտարարությանը հղումով:
«Ցավով և զարմանքով տեղեկացանք Հովհաննես Պողոս II-ի մասունքի գողության մասին: Սա արարք է, որը մեծապես վնասում է բազմաթիվ մարդկանց զգացմունքներին»,- ասել են քահանաները:
Մասունքն իրենից ներկայացնում է ոսկե խաչ, որի ներսում պղպջակ կա: Տաճարի սպասավորները մասունքի անհետացումը հայտնաբերել են սեպտեմբերի 23-ի երեկոյան, որից հետո անմիջապես կարաբիներներ են կանչել: