Չինաստանի Սուցիան քաղաքում հավը նախշերով կանաչ ձու է ածել, հայտնում է Daily Star-ը:
Արտասովոր գտածոն հայտնաբերել է Չինաստանի արևելյան նահանգի Գաո անունով բնակչուհին:
Նա նշել է, որ մնացած առումներով ձուն նման է սովորական ձվերին: Տեղացի անասնաբույժ Չժան Վենչենը ենթադրում է, որ գույնը պայմանավորված է թռչնի սննդակարգի փոփոխությամբ: Բայց տիրուհին վստահեցնում է, որ ինքը չի փոխել հավերի սննդակարգը: