ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ կորոնավիրուսի հանդեպ հակամարմիններ ունեցող անձինք այս սեզոնին պատվաստման կարիք չունեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե մարդն արդեն հիվանդացել է, նրա մոտ իմունիտետ է ձևավորվել, ապա այս սեզոնին պատվաստման անհրաժեշտություն չկա»,- բացատրել է նախարարը:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 22 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 970 հազար հիվանդ: