Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ Բալթյան երկրները նոր ցուցակ են պատրաստել, որով շուրջ 100 բելառուս պաշտոնյաների կարգելվի մուտք գործել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի տարածք: Լատվիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ցանկը կհրապարակվի առաջիկա օրերին:
Ավելի վաղ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել էին, որ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին արգելվում է մուտք գործել այս երեք երկրներ: Արգելքը տարածվում էր նաև Բելառուսի ևս 29 պաշտոնյայի վրա: