Լուրեր
Հանրահավաքը առանց Գագիկ Ծառուկյանի չի՞ կարա անցնի․ Ալեն Սիմոնյան
  • 22:28
  • 2020-09-24
  • Դիտումներ՝ *

Այդ ի՞նչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում Աժ-ում և փողոցներում, որ իշխանությունը քրգործերով պետք է լռեցնի: Այս մասին ՔՊ վարչության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի կալանավորման վերաբերյալ պնդումներին:

Դիտարկմանը՝ ԲՀԿ-ն պնդում է, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու են, որ հանրահավաքը տապալվի, Սիմոնյանը պատասխանեց. «Ինչի հանրահավաքն առանց Գագիկ Ծառուկյանի չի՞ կարող անցնել: Այդ ի՞նչ քաղաքական գործընթաց է տեղի ունենում ԱԺ-ում, փողոցներում այդ ի՞նչ քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, որ իշխանությունն ինչ-որ քրեական գործերով փորձում է ինչ-որ մեկին լռեցնել, և վերջիվերջո,  ՀՀ-ում ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ չի եղել, հարկերի հետ կապված խնդիրը կա՞, թե՞ չկա, պետք է այս հարցերի պատասխանը տրվի: Որևիցե քննադատության, որևիցե բանավեճի իրենց ասածը չի դիմանա ու ասեմ՝ իրենց այս գործընթացը որևէ կերպ չի խանգարելու այն իրավական գործընթացին, որը տեղի է ունենում»:

  • Դիտումներ՝ *