Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Սովն ու դատարկ սառնարանը չի ստացվում, փորձել տնտեսության ողնաշարը

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը խորհրդարանում վարկային համաներման թեմայով ԲՀԿ կազմակերպած լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում բարեխիղճ, իրենց պարտականությունները բնականոն և պատշաճ կատարող վարկառուները կազմում են ավելի քան 93 տոկոս: Այլ կերպ ասած, Ներսես Երիցյանը հայտարարել է, որ վարկային գործարքներ ունեցող քաղաքացիների 93 տոկոսը կատարում է իր պարտավորությունը և միայն 7 տոկոսի պարագայում է, որ կան խնդիրներ: Իհարկե պետք է հասկանալ, այդ խնդիրները անպատասխանատվությա՞ն, թե՞ սոցիալական անհնարինության հետևանք են: Սակայն պարզ է ընդհանուր պատկերը և հարաբերակցությունը: Իհարկե, անկասկած է նաև, որ մնացյալ 93 տոկոսի մի զգալի մաս գուցե կատարում է իր պարտավորությունը բավականին լարված, ավելի դժվար, քան, օրինակ, մինչև կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, սակայն արձանագրենք, որ կատարում է: Եվ այստեղ, անշուշտ, կառավարության գերխնդիրն է ապահովել տնտեսական միջավայրի անկման կանգ և շարունակվող վերելք, քայլ առ քայլ, որպեսզի 93 տոկոս բարեխիղճ վարկառուների հնարավորություններն ավելանան և լարվածությունը թուլանա, ոչ թե ունենանք հակառակ պատկեր: Սակայն առկա պատկերի հանգամանքը շատ էական է այն օրակարգի պայմաններում, որ քաղաքական ընդդիմությունը փորձ է անում բերել հանրային շրջանառության և տրամադրության դաշտ:

Բանն այն է, որ ակնհայտորեն փորձ է արվում գեներացնել որոշակի լարված և անորոշ տրամադրություններ ֆինանսական համակարգի շուրջ, որը Հայաստանում գրեթե բոլոր ճգնաժամերին կարողանում է պահել իր կայունությունը, ինչն էլ ունենում է ընդհանուր կայունության և ճգնաժամի կառավարելիության ողնաշարային էֆեկտ:

Վարկային համաներումը, ընդհանրապես վարկային օրակարգի սուր շեշտադրումներով հարցադրումները բերելու են այդ ողնաշարի վրա բեռի ծանրացման, ինչը արդեն առաջացնելու է գլոբալ օրգանիզմի ճկման, և հնարավոր է փլուզման մեծ ռիսկ՝ դրանից բխող տարբեր հետևանքներով՝ սկսած սպասումներից, մինչև հնարավոր փլուզում: Ըստ այդմ՝ հարց է առաջանում, արդյո՞ք հանրության սոցիալական վիճակի մասին մտահոգությունն է բերել այդ հարցը քաղաքական ընդդիմության օրակարգ, թե՞ հաշվարկը, որ տնտեսության ֆինանսական ողնաշարի շուրջ լարվածությունը կարող է ծնկի բերել կառավարությանը, քանի որ սովի և սառնարանների դատարկության էֆեկտները չեն ստացվում կարծես թե:

Այն, որ Հայաստանում ֆինանսական համակարգի գործունեության և սոցիալական երաշխիքների հարաբերակցությունն ունի հօգուտ հանրության վերակարգավորվելու անհրաժեշտություն, վեր է կասկածից: Սակայն նույնքան անկասկած է, որ տնտեսական գլոբալ ճգնաժամը, մեղմ ասած, լավագույն ժամանակը չէ ֆինանսների նուրբ ոլորտի հետ քաղաքական էքսպերիմենտների համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում