Լուրեր
Չեմ կարծում, որ թեկնածության հարցում որևէ ուղղորդում կար. Արման Դիլանյան
  • 21:08
  • 2020-09-24
  • Դիտումներ՝ *

Ինձ համար բացարձակ անակնկալ չէր ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ինքնաբացարկ հայտնել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը։

«Որովհետեւ այս ընթացքում ճանաչել եմ պարոն Խաչատրյանին. նա իրեն տեսնում է հենց դատավորի կարգավիճակում, մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը»,- ասաց դատավորը։

  • Դիտումներ՝ *